2023թ. Ապրիլի 14-ին մեկնարկեց «Կանանց հզորացման ակադեմիան»։ Ակադեմիայի առաջին օրը մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, քննարկեցին օրակարգը։ Երկրորդ օրը մեկնարկեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթով՝…
2023թ. ապրիլի 2-ին, Իջևան քաղաքում, երկու տարբեր խմբով ընթացավ «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը։ Դասընթացն այս անգամ հատուկ ադապտացված ծրագրով նաև երեխաների համար էր։ Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները իմացան թե….
Գյումրի քաղաքում «Մեդիագրագետ քաղաքացի» թեմայով դասընթացը մեկնարկեց մասնակիցների կողմից իրենց ակնկալիքները հեշթեգերի վերածելով, որ արդյունքում ստացվեց. • #Մեդիագրագետ_քաղաքացի • #Ոչ_ատելության_խոսքին • #Լիբերալ_մեդիա • #գիտելիք • #Օգտակարություն • #Որակյալ_խոսք «Լիբերալ քաղաքականության…
Ի՞նչ է արբիտրաժը, ի՞նչ է հաշտարարությունը։ Այս և շատ այլ կարևոր հարցերի պատասխաններ ստացան այսօր «Լիբերալ քաղաքականության դպրոցի» 10-րդ հոսքի սաները՝ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» կատարած այցի ժամանակ։⚖️ Կենտրոնի…
Մայիսի 2-ին Լիբերալ քաղաքականության դպրոցում բանախոսությամբ հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Բանախոսության ընթացում անդրադարձ կատարվեց ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերներին։ Բանախոսը ներկայացրեց այդ մարտահրավերներին դիմակայելու իր տեսլականը։ …
«Լիբերալ քաղաքականության դպրոցուում» այսօրվա բանախոսությունը հայ-ադրբեջանական հարաբերություններ թեմայով էր: Այն միտված էր վեր հանելու այդ հարաբերությունների տեսության և կիրառական խաղաղաշինության տարբերությունը: Բանախոս՝ քաղաքական գիտությունների դոկտոր, Չիվնինգի շրջանավարտ, Սլավոնական, Կենտրոնական Եվրոպայի…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։