Արփիի Երիտասարդական կենտրոնի հրավերով՝ հունիսի 24-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում, տեղի ունեցավ նախօրոք պլանավորված դասընթաց՝ կենտրոնի 12-16 տարեկան շահառուների համար:Թեման՝ «Մարդու հիմնարար իրավունքներ»։ Բանախոսությամբ հանդես եկան Լիբերալ քաղաքականության ինստիտուտի…
«Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիներ» խորագրով երկրորդ դասընթացն իրականցվեց լրագրողների համար։ Այն ինֆորմատիվ էր ու մասնակցային։ Մասնակիցների թվում էին 15 լրատվամիջոցի թվով 26 լրագրող։ Դասընթացի նպատակն էր նպաստել ատելության խոսքի բացառմանը լրատվական…
«Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիներ» խորագրով երկօրյա դասընթացը, որը նախատեսված էր լրագրողների համար, արդյունավետ էր ու հագեցած: Ամփոփելով նշենք, որ մասնակիցների թվում էին 14 լրատվամիջոցների 27 լրագրողներ։ Դասընթացի նպատակն էր նպաստել ատելության…
Քաղաքականության մեջ բացի բուն քաղաքական գործողություններից, կարևոր են նաև մարդկանց ընկալումներն ու պատկերացումները քաղաքական գործիչների մասին։ Հասարակայնության հետ կապերը (PR) և իմիջը այն հիմնասյուններն են, որոնք ծառայում են քաղաքական գործիչների…
Յուրաքանչյուր բանավեճ մի փուլ է, որտեղ գաղափարները մրցում են, միաձուլվում և զարգանում: Հաշվի առնելով ներկա աշխարհակարգում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հայաթափումը՝ բանավեճի մի շարք թեմաներից ԼՔԴ…
Լիբերալ Քաղաքականության դպրոցում այսօր բանավեճ էր: ԹԵՄԱՆ՝ Զենք կրելու իրավունքի ազատականացում: Թիմեր. Կողմ- «Sten gun», որը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամենաշատ կիրառված զենքերից է եղել։ Դեմ- «Անօրինական զինվածները» Լարված խաղ…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։