Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը մեկնարկում է «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագիրը։ Դպրոցներում բուլլինգն այսօր արդիական խնդիր է աշխարհի շատ ու շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի…
«Լսելով մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» վերտառությամբ ծրագրի շրջանակներում։ 2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Ինստիտուտը հետազոտության իրականացում էր պատվիրել Թուրքիայի հետ սահմանակից մի շարք բնակավայրերում՝ հավաքագրելու համար տեղեկություններ այն մասին, թե ինչպիսի…
«Կանխարգելենք բուլլինգը դպրոցներում» կարևոր դասընթացով, այսօր, Լիբերալ Քաղաքականության Ինստիտուտը իր գործընկեր ԵՄՀ դասախոս Անի Խուդոյանի հետ Երևանի թիվ 80 դպրոցում էր։ Հանդիպման մեկնարկին իր ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Ծովինար…
Այսօր դպրոցում բանախոսությամբ հանդես եկավ «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր (partner) և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։ «Ժողովրդագրական հիմնախնդիրները ՀՀ-ում. ժողովրդագրական ռազմավարություն» թեման վերաբերում է Հայաստանի բնակչության համար ներկայումս առկա հիմնական…
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին: Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները…
«Այն ամենը, ինչ պետք է իմանալ տնտեսության մասին»։Ահա այս թեմայով բանախոսությամբ հանդես եկավ տնտեսագետ, բիզնես խորհրդատու, բիզնեսի ռազմավարության, զարգացման և կորպորատիվ նորարությունների փորձագետ Էդգար Կարապետյանը։ Տնտեսությունը դիտարկվում է իբրև համակարգ,…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։