«Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 18-ին, Արթիկ քաղաքում տեղի ունեցավ դասընթաց: Դասընթացը մասնակցային էր: Մի խմբում երեխաներն էին (աշակերտներ) մյուսում՝ իրենց ծնորղները։Դասընթացը վարեցին. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ…
«Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակներում, այսօր, Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դասընթացին մասնակցեցին Վանաձորի թիվ յոթ հիմնական դպրոցի բարձր դասարանի աշակերտներն ու նրանց ծնողները։ Դասընթացը վարեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի…
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի և Ֆրիդրիխ Նաուման «Հանուն ազատության» հիմնադրամի համագործակցությամբ «Մեդիայի ֆինանսավորումը և անկախությունը» ծրագրի ավարտական միջոցառումը։Բացման խոսքով հանդես եկավ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչ Վարդան Լաբլաջյանը,…
«Դու գիտես բաղադրատոմսը, մնում է միացնել գազօջախը»․ հենց այս խոսքերով մեկնարկեց մեր դպրոցի հերթական բանախոսությունը։«ԶԼՄ և քաղաքականություն» թեմայով հետաքրքիր և բովանդակալից զրույց անցկացրեց PR-ի և մարքեթինգի մասնագետ Էդգար Խաչատրյանը։Բանախոսության ընթացքում…
Բանավեճերն ու սիմուլյացիոն վարժանքները Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսումնական ծրագրի անբաժան մասն են: Շաբաթն այս՝ բանավեճային է լինելու: Առաջին բանավեճի թեման հետևյալն էր. «Ակադեմիական քաղաքի կառուցումը կբարելավվի կրթության որակը ՀՀ-ում»: Բանավեճին՝ դեմ…
«Ճապոնիայի տնտեսության կառուցվածքը» թեմայով՝ այսօր մեր դպրոցում բանախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ դասախոս. տնտեսագետ, տ․գ․թ․, ՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի, փորձագետ Նարեկ Կարապետյանը։ Ճապոնիայի տնտեսությունը զարգացած և բարձրարդյունավետ է, համարվում է աշխարհի երրորդ…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։