25 ուսուցչի մասնակցությամբ, փետրվարի 16-ին, Աղվերանում մեկնարկեց բուլլինգի կանխարգելման հերթական եռօրյա դասընթացը։ Տարբեր մարզերի և համայնքների մանկավարժները 3 օրվա ընթացքում հարստացրեցին իրենց գիտելիքները թեմայի շուրջ և ձեռք կբերեն կարևոր հմտություններ…
24 ուսուցչի մասնակցությամբ, փետրվարի 2-ին, Աղվերանում մեկնարկեց բուլլինգի կանխարգելման հերթական եռօրյա դասընթացը։ Տարբեր մարզերի և համայնքների մանկավարժները 3 օրվա ընթացքում հարստացրեցին իրենց գիտելիքները թեմայի շուրջ և ձեռք կբերեն կարևոր հմտություններ…
Ավարտին մոտեցավ «Լսել հանրային մտահոգությունները և կառուցել երկխոսություն հայ-թուրքական հարաբերություններում» ծրագիրը, որը Լիբերալ քաղաքականության ինստիտուտն անցած տարվա ընթացքում իրականացրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) աջակցությամբ, ում հայտնում…
Մեկնարկեց Լիբերալ քաղաքականության դպրոցի 12-րդ հոսքի դասերը: Դպրոցի ղեկավար Շուշանիկ Ավագյանը մասնակիցներին ներկայացրեց դպրոցիառաքելությունը և դասընթացների նպատակը:Դպրոցի նպատակն է՝ կրթել տեղեկացված քաղաքացիների, ովքեր հնարավորություն կունենան, դպրոցի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների…
«Լիբերալ քաղաքականության դպրոցում» դուք ձեռք կբերեք նոր գիտելիքներ, հմտություններ և ընկերներ, կբացահայտե՛ք ձեր ներուժը։Դպրոցը հիմնադրվել է 2017թ.։ Առաքելությունը՝ զարգացնել արդյունավետ, ոչ ֆորմալ կրթական հարթակ, որտեղ կարող են ծաղկել 18-45 տարեկան…
ԼՔԴ 11-րդ դպրոցի ավարտական երեկոն նշանավորվեց տպավորիչ ելույթներով և անմոռանալի պահերով։ Ողջույնի խոսքով հանդես եկան ԼՔԴ ղեկավար Շուշան Ավագյանը, «Լուսավոր Հայաստան կուսակցության» նախագահ Էդմոն Մարուքյանն ու ՔԳԴ Գևորդ Մելիքյանը։ Բոլոր…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։