Հերթական դասընթացը թույլ տվեց մեկ քայլ ավելի մոտ լինել բուլլինգից ազատ դպրոցներին։Այսօրվա դասընթացը Երևանում էր: Այն երեխաների, ծնողների և ուսուցիչների համար էր։ Դասընթացը մասնակցային էր, լի օրինակներով ու քննարկումներով: ————Դասընթացն…
«Լսել հանրային մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» ծրագրի շրջանակներում նախատեսված էր մասնագետների հետ քննարկում: Քննարկման ժամանակ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը» ներկայացրեց ծրագրի ընթացքում իրականացված երեք հիմնական բաղադրիչների՝ հասարակական կարծիքի հավաքագրման արդյունքում ստացված արդյունքները,…
«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հաշվի առնելով ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ողջ աշխարհում անհանգստացնող արագությամբ ծավալվող…
«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ի շրջանակներում մարտի 18-ին ընդունեցինք 2-րդ բանախոսին՝ Արտակ Շաքարյանին։ Պարոն Շաքարյանը թուրքագետ է հանդիսանում է Երևանի պետական համալսարանի դասախոս։ Դպրոցում ուսանողներն այսօր լսեցին բանախոսություն, որը վերաբերվում էր հանրային…
«Լիբերալ քաղաքականության 12-րդ դպրոցի» առաջին բանախոսը Էդգար Մարուքյանն էր։Քննադատական մտածողությանը հատկացված օրերը՝ երեքը։ Առաջին դասի առանցքային ենթաթեման տրամաբանությունն ու դրա տեսակներն էին:Բանախոսը՝ ինտերակտիվ քննարկման ընթացքում, ցույց տվեց մասնակիցներին, թե որքան…
Մեկնարկեց Լիբերալ քաղաքականության դպրոցի 12-րդ հոսքի դասերը: Դպրոցի ղեկավար Շուշանիկ Ավագյանը մասնակիցներին ներկայացրեց դպրոցիառաքելությունը և դասընթացների նպատակը:Դպրոցի նպատակն է՝ կրթել տեղեկացված քաղաքացիների, ովքեր հնարավորություն կունենան, դպրոցի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։