«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի հաշվետու միջոցառման շրջանակներում «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը» հյուրընկալել էր իր ծրագրի ավելի քան 100 շահառուների՝ միասին ամփոփելու իրականացրած աշխատանքն ու քննարկելու հետագա համագործակցություն ստեղծելու հեռանկաները։…
Ծրագրի ընթացքում հավաքագրվել են հին և նոր լուսանկարներ ՏԱԽ տարածաշրջանի բնակավայրերից, որոնք արտացոլում են կանանց իրավունքների էվոլուցիան։ Հին լուսանկարները հավաքագրվել և վերամշակվել են մասնագետների կողմից, իսկ նորերը՝ ստացվել են հների…
Ծրագիրն ուղղված էր Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում կանանց և աղջիկների իրավագիտակցության բարձրացմանը և գենդերային հարցերի շուրջ իրազեկմանը։Այն նպատակ ուներ կանխարգելել գենդերային և ընտանեկան բռնության դեպքերը…
Բանախոս՝ Գևորգ ՄելիքյանԹեմա՝ «Հիբրիդային պատերազմները և Հայաստանի համապարփակ անվտանգության համակարգը»Ինչպե՞ս է փոխվում ազգային անվտանգային միջավայրը և ինչ ազդեցություն ունեն հիբրիդային պատերազմները պետության դիմակայունության վրա։Ք.գ.թ. Գևորգ Մելիքյանը «Լիբերալ Քաղաքականության Դպրոցի» սաներին…
Նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունեց «Լիբերալ Քաղաքականության Դպրոցի» սաներին։Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները քննարկելու, փորձի փոխանակման և լուծումների որոնման…
Ի՞նչ է ձեռագիրը և ինչպե՞ս է այն արտացոլում մեր ներաշխարհը։ Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մեհրաբյանը «Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում ներկայացրեց ինքնաճանաչման հետաքրքիր ուղին՝ ձեռագրաբանության միջոցով։Սաները քննարկեցին՝ ինչպես է ձեռագիրը դառնում…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։