Մեր մասին

Ինստիտուտի Խորհուրդը

Ռուզաննա Ավագիմյան

ՀԿ փոխնախագահ


Ռուզաննա Ավագիմյանը իրավաբան է: 1 տարի աշխատել է դատական համակարգում, այնուհետև 9 տարի ՀՀ Ազգային Ժողովում` որպես պատգամավորի օգնական, այնուհետև խմբակցության փորձագետ: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Ինստիտուտի խորհրդի անդամ է 2019 թվականից։

Գրիգորի Դոխոյան

խորհրդի անդամ


Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։

Մագդա Արսենյան

Մագդա
Արսենյան

խորհրդի անդամ


Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։

Ֆլորա Վարդանյան

խորհրդի անդամ


Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։

Մարիամ
Խզմալյան

խորհրդի անդամ


Մարիամ Խզմալյանը մասնագիտությամբ քաղաքագետ է։ Աշխատանքային փորձ ունի թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգում։ 2019 թվականից աշխատում է ՀԿ ոլորտում՝ իրականացնելով ծրագրերի համակարգման աշխատանք։ 2021 թվականից հանդիսանում է Ինստիտուտի խորհրդի անդամ։ 2022 թվականի հունվարից համակարգում է Լիբերալ քաղաքականության դպրոցի աշխատանքները։

Շուշան
Ավագյան

խորհրդի անդամ


Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։