Կուսակցական քաղաքականություն. ծրագրերի և դիրքորոշումների նույնականացում
Կուսակցական քաղաքականություն. ծրագրերի և դիրքորոշումների նույնականացում:
Այսօրվա բանախոսությունը, մեր դպրոցում, նվիրված էր կուսակցական քաղաքականության ընկալմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր հարցերի՝
Արդյո՞ք որևէ կուսակցության անդամակցությունը կամ դրա հետ աֆիլացվելը վախ է առաջացնում, և եթե այո՝ ինչո՞ւ։
Ընտրությունների ժամանակ ի՞նչն է մեզ համար վճռորոշ՝ թեկնածուի՞ անձը, թե՞ կուսակցության ծրագիրն ու դիրքորոշումները։
Քաղաքական համայնքում ներգրավվածությունը մեզ տալիս է անվտանգության զգացողությո՞ւն, թե՞ ավելացնում անվստահությունը։
Բացի այդ, սաների անձնային հատկանիշներն ու որակները բացահայտելու համար կիրառվեց Lumina Learning-ը: Վերջինս գիտականորեն հիմնավորված գործիք է, որը օգնում է հասկանալ անհատի ուժեղ և թույլ կողմերը։ Արդյունքում պարզեցինք, թե ինչպես են այս հատկանիշները ազդում քաղաքական գործընթացների և որոշումների կայացման վրա։
Այսօր ոչ միայն խոսեցինք կուսակցական քաղաքականության կարևորության մասին, այլև յուրաքանչյուրս մեկ քայլով ավելի մոտեցանք քաղաքական մտածողության և անձնային զարգացման նոր մակարդակին։