Uncategorized
ԶԼՄ և քաղաքականություն

ԶԼՄ և քաղաքականություն


«Դու գիտես բաղադրատոմսը, մնում է միացնել գազօջախը»․ հենց այս խոսքերով մեկնարկեց մեր դպրոցի հերթական բանախոսությունը։
«ԶԼՄ և քաղաքականություն» թեմայով հետաքրքիր և բովանդակալից զրույց անցկացրեց PR-ի և մարքեթինգի մասնագետ Էդգար Խաչատրյանը։
Բանախոսության ընթացքում քննարկվեցին մի շարք հիմնարար հարցեր.
  • Հանրային կարծիքի ձևավորում լրատվամիջոցների միջոցով և ազդեցությամբ
  •  Քաղաքական PR-ի ռազմավարությունները
  • Արդյունավետ հաղորդակցման ռազմավարությունների մշակում
  • Քաղաքական կերպարի ձևավորում մեդիա հարթակներում
Էդգար Խաչատրյանը կիսվեց իր փորձով՝ ներկայացնելով պրակտիկ օրինակներ այն մասին, թե ինչպես աշխատել ԶԼՄ-ների հետ՝ ապահովելով դրական հանրային արձագանք և ճիշտ ներկայացնելով քաղաքական ուղերձները։
Այս հանդիպումը մասնակիցների համար մեծ հնարավորություն էր՝ ավելի լավ հասկանալու ժամանակակից ԶԼՄ-ների և քաղաքականության փոխհարաբերությունները, ինչպես նաև ձեռք բերելու գործնական գիտելիքներ ու տեխնիկաներ՝ իրենց գործունեության մեջ կիրառելու համար։