Գործունեություն
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի երկրորդ դասընթացի հավաստագրերի հանձնում։

«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի երկրորդ դասընթացի հավաստագրերի հանձնում։

 Երկրորդ դասընթացի երրորդ օրվա բանախոսը Մարիամ Հովեյանն էր։ Մարիամը  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական և կրթական ծրագրերի տնօրեն է։

Թեմայի շրջանակում ներկայացվեցին այն միջոցառումները և մեխանիզմները, որոնք ուղղված են քաղաքացիների ազատ և արդար ընտրություններին մասնակցության ապահովմանը։

Բանախոսության ընթացքում մանրամասն ներկայացվեցին ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝
– Համընդհանուր ընտրական իրավունք,
– Հավասար ընտրական իրավունք,
– Ազատ ընտրական իրավունք,
– Ուղղակի ընտրական իրավունք,
– Գաղտնի քվեարկություն,
– Պարբերական ընտրություններ։

Քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք նախատեսվում է ընդունել Ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսավորման և թափանցիկության հիմնահարցերին։

«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին» ծրագրի ամփոփիչ օրը հյուրընկալեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանին։
Տիկին Մանասյանը ողջունեց մասնակիցներին՝ ընդգծելով նմանատիպ ծրագրերի կարևորությունն ու ազդեցությունը։ Նա ներկայացրեց իրավապաշտպանների առջև ծառացած արդի մարտահրավերները և խոսեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջնահերթությունների մասին։

Բանախոսության վերջում ծավալվեց հարցուպատասխանի ակտիվ քննարկում՝ խթանելով մասնակիցների ներգրավվածությունն ու հարցերի շուրջ բաց երկխոսությունը։

Դասընթացի վերջում մասնակիցներին հավաստագրեր հանձնեց Lիբերալ քաղաքականության ինստիտուտի ծրագրերի համակարգող Շուշան Ավագյանը։

———–
Ծրագիրն իրականցվում է Embassy of the Netherlands in Armeniaի աջակցությամբ