Միջոցառումներ
Tags :
Լիբերալ քաղաքականության դպրոցի առաքելությունն է հզորացնել նոր սերնդին, ձևավորել վաղվա քննադատորեն մտածել կարողացող մարդկանց։
ԼՔԴ 11-րդ հոսքի դասընթացը մեկնարկել է անչափ կարևոր մի բանախոսությամբ՝ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ:
Քննադատական մտածողությունը կարևոր է, քանի որ այն անհատներին հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվել տեղեկատվության ամենօրյա տեղատարափում:
Այն ուժեղացնում է խնդիրներ լուծելու կարողությունը, օգնում է լավ որոշումներ կայացնել, խթանում է խնդիրների ավելի խորը ըմբռնումը:
Արժեքավոր հմտություն է նաև կրթության, կարիերայի հաջողության և առօրյա կյանքում:
Քննադատական մտածողություն ունեցող մարդիկ երբեք չեն դադարում հարցնել «ինչու՞» և «ինչպե՞ս»։ Նրանք համարձակվում են մտածել սահմանված քառակուսիներից դուրս և կյանքի կոչել նոր գաղափարներ։
Առաջին դասի ընթացքում,սաները, բանախոս Էդգար Մարուքյանի հետ մեր սաները սովորեցին տարբերել տրամաբանական կողմնակալությունները, խեղաթյուրումները և այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մանիպուլյացիոն քաղաքականություններ վարելիս։
Կարծիք կա, որ անցումը քննադատական մտածողությանը նոր քաղաքակրթության զարգացման անհրաժեշտ և կարևոր նախապայման է։Երկրորդ դասի ընթացքում, մեր սաները, շարունակեցին ուսումնասիրել քննադատական մտածողությունը և դրա բաղկացուցիչ տարրերը։
Թեմայի շրջանակներում Մարուքյանը խոսեց՝
• երկրորդական նախադրյալի կեղծ կիրառման,
• գոյաբանական սխալի,
• հետևանքը ժխտելու սխալի,
• միջինացման սխալի մասին։
Ակտիվ հարց ու պատասխանների միջոցով մեր սաները հանգեցին այն եզրահանգման, որ քննադատական մտածողությունը արդյունք է, ոչ թե առարկա։
Երրորդ օրը ևս հագեցած էր, դիդակտիկ օրինակներով, ֆիլմերից հատվածների դիտմամբ ու քննարկմամբ ինչպես նաև գիտական հոդվածների վիզղուալիզացիաների տեսանյութային մեջբերումներով։
Երրորդ օրվա կարևոր թեմաներից էր նաև «Մասնավորեցման սխալը», այն է՝ Եթե մի բան ճիշտ է խմբի համար, դա չի նշանակում, որ այն ճիշտ է խմբի բոլոր անդամների համար։