Գործունեություն
Խթանել թափանցիկ և վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում

Խթանել թափանցիկ և վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում

Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, հավատարիմ մնալով իր գործունեության հիմնական ուղղություններին, մեկնարկում է «Խթանել թափանցիկ և վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ազատ և անկախ տեսալսողական մեդիայի զարգացմանը՝ մշակելով գործիքակազմ ատելության խոսքը և ապատեղեկատվության տարածումը մեդիայում կանխելու համար։ Ծրագրի շրջանակներում կատարվելու է կարիքների վերհանում, ինչպես նաև միջազգային իրավական վերլուծություն, որոնց հիման վրա էլ մշակվելու է օրենսդրական բարեփոխումների նախագիծ։

Նշվածներից զատ, տեղի են ունենալու մի շարք հանրային քննարկումներ, որոնք լինելու են բաց, և դրանց կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը։ Քննարկումների ժամանակ հնչած կարծիքներն ու տեսակետները հիմք կծառայեն մշակվող փաթեթի համար։ 

Ծրագրի ավարտին տեղի կունենա ամփոփիչ հանդիպում, որի ժամանակ հանրության ուշադրությանը կդրվի բարեփոխումների փաթեթը։ Այնուհետև, կսկսվի քննարկումների շարք որոշում կայացնողների հետ։

Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ համագործակցությամբ։