Գործունեություն
«Բուլլինգից ազատ դպրոց» ծրագիրն ամփոփվեց գրքի շնորհանդեսով ու նկարների ցուցահանդեսով

«Բուլլինգից ազատ դպրոց» ծրագիրն ամփոփվեց գրքի շնորհանդեսով ու նկարների ցուցահանդեսով

Հուլիսի 3-ին, Թուֆենկյան հյուրանոցում, տեղի ունեցավ նշանակալից միջոցառում՝ նվիրված երեխաների հոգեբանական բարեկեցությանը և անվտանգ ուսումնական միջավայրի ստեղծմանը:

«Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ֊ն՝ համագործակցելով ՀՀ֊ում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի» հետ, ներկայացրեց «Փափուկ հմտությունների զարգացումը որպես բուլինգի կանխարգելման և հաղթահարման գործոն» ձեռնարկը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև դպրոցականների նկարած «Պատկերենք բուլլինգը» նկարների ցուցադրություն: Ցուցադրված ավելի քան 30 նկարը արտացոլում էին երեխաների պատկերացումները հանդուրժողականության, փոխըմբռնման և բուլինգի վերաբերյալ: Լավագույն երեք աշխատանքների հեղինակները  կպարգևատրվեն ցուցահանդեսի ավարտին։ 

Բացման խոսքով հանդես եկան Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ Տաթևիկ Մատինյանը, ՀՀում Նիդեռլանդների թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Յապ Ֆրեդերիքսը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը:
Նրանք կիսվեցին իրենց տեսլականով և հույսերով ծրագրի վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ և ինստիտուտի ներկայացուցիչներ, ովքեր բարձր գնահատեցին բուլինգի դեմ պայքարի և դպրոցներում առողջ մթնոլորտի ստեղծման կարևորությունը

Ծրագրի շրջանակում պետական և մասնավոր դպրոցներում հետազոտություններ են իրականացվել. նպատակը՝  բարձրացնել իրազեկվածությունը, հրավիրել հանրային ուշադրությունը բուլինգի դրսևորման նկատմամբ և մշակել գործիքակազմ բուլինգի դեմ պայքարի համար:

Սոցիոլոգները հետազոտություն են իրականացրել դպրոցներում՝ բացահայտելու երեխաների շրջանում բուլինգի դրսևորման ձևերը: Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի կրթական համակարգում փափուկ հմտությունների զարգացման և բուլինգի կանխարգելման ուղղությամբ։ Այն կնպաստի երեխաների համար անվտանգ և ներառական միջավայրի ստեղծմանը

Ծրագրի արդյունքում մշակված ձեռնարկը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես ուսումնական նյութ:

Ձեռնարկի և  հետազոտության օրինակները հասանելի են այս հղմամբ։

—–
Ծրագիրն իրականացրել է Լիբերալ Քաղաքակլանության Ինստիտուտը, ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։