Համագործակցության հուշագիր «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի» հետ
Մայիսի 29-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ կնքեց համագործակցության հուշագիր, որը միտված է երկու կառույցների համատեղ աշխատանքի զարգացմանը.
հետազոտությունների կազմակերպում,
մեդիա դաշտի կարիքների գնահատում,
օրենսդրական փոփոխությունների առաջարկների մշակում։
Հուշագրի կնքմամբ կողմերը ձեռք բերեցին պարտավորություն համագործակցելու ի նպաստ անկախ, անկողմնակալ ու որակյալ մասնագիտական տեղեկատվության տարածման ու ի նպաստ առավել թափանցիկ մեդիա դաշտ ստեղծելուն: