Միջոցառումներ
Ինչպես Բրյուս Շնայներն է ասել.
֊Անվտանգությունը պրոդուկտ չէ, այլ գործընթաց:
4-րդ դասը «ՀՀ անվտանգային միջավայրը և հիբրիդային պատերազմներ» թեմայով էր: ԼՔԴ 10-րդ հոսքի սաներն ուսումնասիրեցին «անվտանգություն» հասկացությունը, անդրադարձ կատարվեց ՀՀ-ի առջև ծառացած անվտանգային այնպիսի հիմնահարցերի, ինչպիսիք են՝
▪️2023 թվականից հետո
Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրացիայի հիմնահարցը, որոշակիության բացակայութունը, խոցելիությունը,
▪️Հասարակական բևեռացումը,
▪️Ինքնության ճգնաժամը,
▪️Դեմոգրաֆիական խնդիրները,
▪️Կոռուպցիան,
▪️Էներգետիկ ոչ դիվերսիֆիկացված քաղաքականությունը,
▪️Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիան
և այլն։
Այսօրվա աշխարհի մարտահրավերների շարքում մենք բախվում ենք հիբրիդային պատերազմին և դրա հետևանքներին՝ ավանդական և ոչ ավանդական մարտավարական և ռազմավարական ձևերի դինամիկ համադրմանը:
Բանախոս՝ Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի հիմնադիր, ք.գ.թ. Գևորգ Մելիքյան: