Գործունեություն
«Հանուն բուլլինգից ազատ դպրոցի» ծրագրի առաջին դասընթացի ամփոփում

«Հանուն բուլլինգից ազատ դպրոցի» ծրագրի առաջին դասընթացի ամփոփում

24 ուսուցչի մասնակցությամբ, փետրվարի 2-ին, Աղվերանում մեկնարկեց բուլլինգի կանխարգելման հերթական եռօրյա դասընթացը։ Տարբեր մարզերի և համայնքների մանկավարժները 3 օրվա ընթացքում հարստացրեցին իրենց գիտելիքները թեմայի շուրջ և ձեռք կբերեն կարևոր հմտություններ դպրոցներում բուլլինգի կանխարգելելու համար։
Ծրագրի մեկնարկին ողջույնի խոսք հղեց Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ներայացուցիչ Ալիկ Բադալյանը` հորդորելով մասնակիցներին լինել նախաձեռնողական և ակտիվ։

«Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացի առաջին բանախոսության թեման հետևյալն էր՝ «Բուլլինգը դպրոցներում և կանխարգելմանն ուղղված կիրառական մոտեցումները», որը վարեց հոգեթերապևտ, «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Շողեր Միքայելյանը։

Սկզբում բանախոսը ներկայացրեց իրական պատմություններ բուլինգի ենթարկված երեխաների կողմից, ինչպես նաև մի քանի փաստ ու առասպել բուլլինգի մասին, որոնք քննարկվեցին առանձին-առանձին։

Այնուհետև, տրվեց բուլլինգի սահմանումը ըստ ԱՄՆ առողջության և մարդասիրական ծառայությունների դեպարտամենտի ու ըստ երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին ՀՀ օրենքի հոդված 4-րդի 10-րդ կետի։

Մասնակիցներին ներկայացվեցին բուլլինգի տեսակները, որոնց դրսևորումները առանձին օրինակների վրա քննարկվեցին.

Գործնական-խմբային աշխատանքի միջոցով դասընթացի մասնակից ուսուցիչները թղթերի վրա գրեցին ու սահմանեցին բուլլինգի ռիսկային խմբերը, ազդանշաններն ու ազդեցությունները։
Երեք խմբից մեկական մասնակից ներկայացրեց իրենց խմբի աշխատանքը։

Բանախոսի կողմից ներկայացվեցին բուլլերների, բուլլինգի զոհերի ու ականատեսների մոտ առաջացող խնդիրները, ինչպես նաև եզրափակիչ մասում ներկայացվեց բուլլինգի կանխարգելման ռազմավարությունն նաև ուսուցիչների, աշակերտների, հոգեբանների ու սոցիալական աշխատողների կողմից անհրաժեշտ գործողությունները։

«Ագրեսիվ վարքը հարաբերություններում` որպես թաքնված բուլլինգի տեսակ» թեման ներկայացվեց որպես օրակարգային երկրորդ բանախոսություն։ Թեման լսարանին ներկայացրեց «Նոր Լույս» հասարակական կազմակերպության մենթորինգ փուլի պատասխանատու, հոգեբանության մագիստրոս Կարինե Հարությունյանը։

Հանդիպման սկզբում մասնակիցներին տրվեց գործնական առաջադրանք, ըստ որի ցանկացողները ներկայացրին իրենց անձնական փորձը՝ բուլինգ երևույթին առերեսվելու կոնտեքստում։

Հարաբերական ագրեսիան՝ լինելով մասնագիտական գրականության մեջ քիչ հանդիպող երևույթ, իրենից ներկայացնում է քիչ բացահայտված, բայց վտանգավոր երևույթ։ Բանախոսի կողմից ներկայացվեցին հարաբերական ագրեսիայի տեսակները, դրսևորման ձևերը, հնարավոր հետևանքները։ Հաջորդիվ բանախոսի կողմից ներկայացվեց հարաբերական ագրեսիայի բացահայտման դժվարությունները։
Մասնակիցները, օգտագործելով արդեն իսկ ստացած գիտելիքներն ու հմտությունները, բաժանվեցին երեք խմբի և ներկայացրեցին հարաբերական ագրեսիային հակազդելու միջոցները՝ ըստ մանկավարժի, ծնողի եւ երեխայի դերային բաշխվածության։

«Բուլինգի ազդեցությունն ու հետևանքները» թեման ներկայացրեց լեզվաբան, քաղաքագետ Լիլիթ Սեֆիլյանը։

Բանախոսության սկզբում ներկայացվեց բուլինգ հասկացության էությունն ու հասկացության մեկնաբանությունը, դրսևորման հիմնական եղանակներն ու առանձնահատկությունները։ Բանախոսը ներկայացրեց Wrinkled heart վարժանքը, որն իրականացվում է երեխաների մոտ բուլինգ երևույթի մասին ընկալումների առավել պատկերավոր ձևավորման համար։

Բուլինգի թողած ազդեցությունն ու հետևանքները ուսումնասիրելու համար, բացի տեսական մասը, իրականացվեց գործնական աշխատանք, որի շրջանակում մասնակից ուսուցիչներին տրվեցին թղթեր, որոնց վրա նրանք լրացրին իրենց հանդիպած բուլինգի դեպքերի օրինակներ՝ ըստ բուլինգի տեսակների։

Ուսուցիչների համար դասընթացի երրորդ օրը մեկնարկեց «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի» տնօրենի տեղակալ, կրթության փորձագետ Հայկուհի Ադամյանի բանախոսությամբ։
Թեման՝

Բանախոսությունն ընթացավ գործնական աշխատանքով, որոնք միտված էին ուսուցիչների ստացած տեսական գիտելիքների կիրառմանը: Մասնակիցները ծանոթացան դասարանում դրական, ապահով և անվտանգ միջավայր ստեղծելու կարևոր սկզբունքներին, սովորողների առաջադիմության և դրական ինքնազգացողության վրա դասարանում տիրող մթնոլորտի ազդեցությանը։
Ուշադրության կենտրոնում էր հատկապես այն, թե ինչպես է հարկավոր աշակերտների հետբուլինգի վերաբերյալ քննարկումներ անցկացնել, որպեսզի դրանք լինեն թե՛ արդյունավետ, թե՛ անվտանգ։

Բանախոսը խոսեց բուլինգի դեպքերի հանդեպ վերաբերմունքի և հնարավոր արձագանքների մասին, ինպես նաև առանձին մանրամասն քննարկում ծավալվեց այն թեմայով, թե ինչպես հավատարիմ լինել սեփական անձին և ինչպես պաշտպանել ուրիշներին։ Բուլինգից ազատ միջավայրի կառուցման համար անհրաժեշտ է անդադար աշխատանք թե՛ դպրոցի ներսում, թե՛ դրանից դուրս։

Ուսուցիչների համար դասընթացի եզրափակիչ բանախոսությամբ հանդես եկավ «ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի» ֆակուլտետի դասախոս, ՀՄԿ վերապատրաստող մասնագետ Անի Խուդոյանը։ Թեման՝ «Հուզական գրագիտությունը՝ որպես բուլինգի կանխարգելման միջոց»։

Բանախոսությունը հագեցած էր գործնական առաջադրանքներով։ Բանախոսի կողմից ներկայացվեցին բուլլինգի դրսևորման պատճառները և կապը ինտելեկտի երեք տեսակների (սոցիալական, մտավոր, հուզական) հետ։

Բանախոսը ներկայացրեց, թե ինչպես է սահմանվում հուզական գրագիտություն երևույթը, դրա կարևորությունն ու, թե ինչպես է դրան տիրապետելը կանխարգելում բուլինգ երևույթը։

Սեփական հույզերը ճանաչելու ու վերլուծելու հմտությունները զարգացնելու համար մասնակիցների հետ կազմակերպվեց սիմուլյացիոն խաղ, որի ժամանակ յուրաքանչյուր մասնակից փորձեց մեկնաբանել ու վերլուծել սեփական հույզերը։

Ներկայացվեց հույզերի ու մարմնական զգացողությունների միջև փոխկապակցվածությունը։ Առանձնակի ուշադրություն հրավիրվեց ապրումակցման կարևորության վրա ու, թե ինչպես պետք է զագացվի այդ կարողությունը, ինչպես նաև ինչպես վարվել այն դեպքերում, երբ դիմացինը փորձում է թաքցնել իր հույզերը։

Դասընթացի ավարտին, բոլոր մասնակիցներին հավաստագրեր հանձնեցին «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» խորհրդի անդամ Մարիամ Խզմալյան։

—–
Դասընթացն իրականացնում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։