Մի պահ պատկերացնենք որ չկան զանգվածային լրատվամիջոցները։ Ինչպիսի՞ն կլիներ կյանքը. սակայն ԶԼՄ-ները կան ու ստեղծման օրվանից իսկ ծառայել են քաղաքական նպատակների։
Զանգվածային լրատվության միջոցները լրատվական տեխնոլոգիաների ամբողջություն է, որը, զանգվածային հաղորդակցության շնորհիվ, ունի մեծ լսարան։
Այն, որ ԶԼՄ-ն ուղղակի և անուղղակի ազդեցություն ունի քաղաքականության վրա, անժխտելի է, բայց թե ի՞նչ ծավալի են հասնում այս երկու երևույթների փոխհարաբերությունները, քննարկվեց PR-ի և մարքեթինգի մասնագետ Էդգար Խաչատրյանի հետ։
Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև մեդիամոնիթորինգին և փաստերի ստուգմանը, խոսվեց մեր առօրյայում դրանց կարևորության և ամենօրյա գործունեության մեջ։