Ծրագրեր
Բուլլինգից ազատ դպրոցներ

Բուլլինգից ազատ դպրոցներ

Հոկտեմբերի 16-ին «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների թագավորության դեսպանության միջև կնքվեց նոր ծրագրի մեկնարկն ազդարարող պայմանագիրը, որի նպատակն է բուլլինգի կանխարգելումը դպրոցներում։
 

Դեսպան Ջաապ Ֆրեդերիկսն ընդգծեց, որ բուլլինգը տեղ չունի դպրոցներում և որ Դեսպանատունն ուրախ է համագործակցել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ՝ ժողովրդավարության կայացման գործում: Ինստիտուտը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին ու գործունեության առաջնահերթություններին՝ սույն ծրագրի միջոցով նպատակ ունի մշակել բուլինգից ազատ դպրոցի մոդել, վերապարաստել ուսուցիչներին, ծնողներին ու երեխաներին, ինչպես նաև իրականացնել լայնածավալ ուսումնասիրություն բուլլինգի դրսևորումների, տարածվածության և վտանգների մասին։