Միջոցառումներ
Լիբերալ քաղաքականության դպրոց. 2-րդ հոսք

Լիբերալ քաղաքականության դպրոց. 2-րդ հոսք

Լիբերալ քաղաքականության երկրորդ հոսքի ուսումնական ծրագիրը մեկնարկեց 2018 թվականի մայիսին և ավարտվեց 2019 թվականի փետրվարին։ Այն բաղկացած էր հետևյալ բանախոսություններից.

1. Լիբերալիզմի ժամանակակից մարտահրավերներն աշխարհում և տարածաշրջանային հեռանկարները  բանախոս՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ Բաբկեն Թունյան
2. Հայաստանի արդիականացման հիմնական միտումներն ու մարտահրավերները  բանախոս՝իրավաբան, ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան
3. Հայաստանի և Վրաստանի տնտեսությունների մարտահրավերները և զարգացման առանձնահատկությունները – բանախոս՝Վրաստանի Նոր տնտեսական դպրոցի նախագահ Պաատա Շեշելիձե
4. Հայաստանի տնտեսական բարեփոխումների առաջնային ուղղությունները և հեռանկարները – բանախոս՝ պատմաբան, բիզնես կառավարման մասնագետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյան
5. ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և քաղաքական համակարգի զարգացումը – բանախոս՝ հասարակական-քաղաքական գործիչԳրիգորի Դոխոյան
6. Լիբերալիզմի գաղափարական հիմքերը – բանախոս՝ քաղաքագետ, ՀՀ ԱԺ պատգամավորԿարեն Սիմոնյան
7. Մարդու իրավունքների հայեցակարգը – բանախոս՝ իրավապաշտպա, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան
8. Քաղաքական բանավեճի հմտություններ – բանախոս՝ քաղաքական գիտությունների թեկնածու Դավիթ Համբարյան
9. Քաղաքական գործչի իմիջ – բանախոս՝ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Նվարդ Մելքոնյան
10. ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերությունները հետհեղափոխական Հայաստանում  բանախոս՝պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ և փորձագետԱրեգ Գալստյան
11. Ազատական իրավունքի մարտահրավերները 21-րդ դարում․ ազատության պատրանք, թե կառավարելի իրավունք – բանախոս՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Տարոն Սիմոնյան
12. Տեղական ինքնակառավարման հիմնախնդիրները և զարգացման ուղիները Հայաստանում – բանախոս՝ Երևանի Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան
13. Հայաստան-ԵՄ համաձայնագիրը և դրա ազդեցությունը ՀՀ քաղաքացիների վրա  բանախոս՝միջազգայնագետ Արմենակ Մինասյանց
14. Մարդու իրավունքների պաշտպանությունը փոփոխվող ժամանկներում – բանախոսներ՝ փորձագետներ Բելառուսից և ՀՀ Կառավարությունից
15. Երիտասարդների իրավունքները Հայաստանում․ եզրակացություններ անցյալից և հայացք դեպի ապագա – բանախոս՝ Քրիստինե Ասատրյան
16. Ոչ ֆորմալ կրթությունը որպես ամբոխավարության դեմ պայքարի և ժողովրդավարության խթանման և երիտասարդների ներգրավման միջոց – բանախոս՝ Տանյա Լյուբիմովա
17. Ինչպես է խոսքը փոխում աշխարհը – բանախոս՝պատմաբան, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյան
18. Ժամանակի իրողությունները և Հայաստանի զարգացման հեռանկարները – բանախոս՝քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍտեփանԳրիգորյան
19. Հայ-ռուսական հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները  բանախոս՝քաղաքագետՌուբեն Մեհրաբյան
20. Ժողովրդավարությունը որպես պետության կայացման գործոն  բանախոս՝պատմաբան, իրավաբան և դիվանագետ Արա Պապյան
21. Հեղափոխությունը և մարդու իրավունքները – բանախոս՝ իրավապաշտպան, ԵԱՀԿ-ի Միջազգային քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Անդրեյ Յուրով
22. Հայկական թավշյա հեղափոխությունը․ երազանքից դեպի իրականություն  բանախոս՝ ՀՀ ԱԺ փոխնախագահԼենա Նազարյան
23. Ներքաղաքական զարգացումներ, ընտրական գործընթացի ամփոփում  բանախոս՝քաղաքագետ, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոսՍուրեն Պետրոսյան
24. ՀՀ ժողովրդավարացման գործընթացում քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերակատարումը – բանախոս՝քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Աշոտ Ալեքսանյան
25. Ղարաբաղյան հակամարտություն․ բանակցային գործընթաց և կարգավորման հեռանկարներ – բանախոս՝ քաղաքագետ Նարեկ Մինասյան
26. Լիդերության հմտություններ, անձնային աճ և մոտիվացիա  բանախոս՝Երիտասարդ գործատուների միության նախագահ, գործարար, բիզնես թրեյներ Մուշեղ Ավետիսյան