Միջոցառումներ
Ուսումնական այց՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյան

Ուսումնական այց՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյան

 Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսումնական ծրագրի անբաժան մասնիկն են պետական հաստատություններ այցերը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 9-ին, ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 8-րդ հոսքի 23 սաների:
 
Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, շոշափվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են հասարակության բևեռացվածությունը, ատելության խոսքի տարածումն ու դրա դեմ պայքարը, գերեվարված անձանց վերադարձին վերաբերող հարցերը, ՄԻՊ գրասենյակի գործառույթների շրջանակը և այլ հարցեր։
Պաշտպանը նաև ընդգծել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության կարևորությունը և նշել, որ հաստատությունը լավ հարթակ է տարբեր թեմաներ քննարկելու համար: