«Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի և «VVD International»-ի համատեղ իրականացվող «Կանանց ակադեմիա» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը տրվեց 2022 թվականի մարտի 25-ին։ Ծրագրին մասնակցեցին կանայք ՀՀ տասը մարզերից, ինչպես նաև Արցախից և Ջավախքից։ Ծրագրի նպատակն է հզորացնել կանանց ներուժը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև քաղաքական գործընթացներում։
Ծրագրի մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և «VVD International» կազմակերպության ծրագրերի համակարգող Շարլոտ վան դե Փոլը։
Ծրագրի շրջանակներում բանախոսություններով հանդես եկան՝
• Միջազգային խաղային բիզնես ակադեմիայի տնօրեն, Էթիկայի դպրոցի համահիմնադիր և զարգացման գծով տնօրեն Արմեն Ղուկասյանը, ով ներկայացրեց «Հանրային խոսքի հմտություններ» թեման,
• Անձի զարգացման խորհրդատու Քրիստինե Ասատրյանը՝ «Հուզական բանականություն» թեմայով,
• Միջազգային գործարար իրավունքի մագիստրոս, փաստաբան, «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ԻՀԿ խորհրդի անդամ Ռուզաննա Ավագիմյանը, ով բանախոսեց «Միաժամանակ մի քանի առաջադրանքի կատարում – ինքնայրում» թեմայի վերաբերյալ,
• ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով խոսեց «Կանանց դերը քաղաքականության մեջ» թեմայի շրջանակներում՝ ներկայացնելով հասարակական ու քաղաքական կյանքում կանանց ակտիվ մասնակցության կարևորությունը,
• Քաղաքական PR-ի և մարքեթինգի մասնագետ Էդգար Խաչատրյանը՝ ներկայացնելով «Հասարակայնության հետ կապեր» թեման,
• Ձեռնարկատեր, ՏՏ ոլորտի ներկայացուցիչ Էդգար Մարուքյանը, ով ծրագրի մասնակիցներին զինեց քննադատական մտածողություն ունենալու համար անհրաժեշտ գործիքակազմով,
• Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ ՊԿԱ «Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնի դասախոս, «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոնի համահիմնադիր Մագդա Արսենյանը, ով խոսեց կանանց առաջնորդության, դրա ընկալման և կարծրատիպերի մասին,
• Քաղաքական գիտությունների թեկնածու, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխտնօրեն, դասախոս, անվտանգության հարցերով փորձագետ Աշխեն Բեգլարյանը, ով ներկայացրեց «Իմիջի կերտում» թեման։
• Իր փորձով՝ storytelling – ով կիսվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ ոգեշնչելով կանանց ակտիվ ներգրավվել իրենց ոլորտներում։
• Իրենց փորձը քաղաքականության մեջ ակտիվորեն ներգրավվելու վերաբերյալ ներկայացրին և Ակադեմիայի ունկընդիրներին ոգեշնչեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 2017 – 2018թթ. Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը,
• «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՄՍԾ հատուկ հարցերը համակարգող խորհրդական Սրբուհի Գրիգորյանը,
• «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, գործարար Կարինե Ղուկասյանը։
Ծրագրի մասնակիցները գործնական աշխատանքի միջոցով փորձեցին իրացնել ողջ ծրագրի ընթացքում ստացված գիտելիքներն ու հմտությունները՝ ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը որպես համայնքի ղեկավարի թեկնածու։
«Կանանց ակադեմիա» ծրագրի փակման արարողությունը տեղի ունեցավ մարտի 27-ին, մասնակիցներին տրվեցին ավարտական վկայականներ։