Միջոցառումներ
Մեկնարկեց Լիբերալ քաղաքականության Դպրեցի 8-րդ հոսքի ուսումնական ծրագիրը

Մեկնարկեց Լիբերալ քաղաքականության Դպրեցի 8-րդ հոսքի ուսումնական ծրագիրը

   Դպրոցը վերստին բացեց իր դռները երիտասարդների առաջ, ովքեր ձգտում են ստանալ նոր գիտելիքներ քաղաքագիտության ու իրավագիտության բնագավառում, սերտել հմտություններ հնարային ելույթներ ունենալու, գրագետ իմիջ կառուցելու, մեդիագրագիտության ու բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։


Մոտ երեք ամիսների ընթացքում Դպրոցի ուսանողները կստանան տեսական գիտելիքներ, ինչպես նաև հնարավորություն կունենան գործնականում իմիտացիոն խաղերի ու բանավեճերի միջոցով կիրառել իրենց ստացած գիտելիքները։

Դպրոցում առաջին հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, ինչպես նաև ավելի մանրամասն ինֆորմացվեցին «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» ու «Լիբերալ քաղաքականության դպրոցի» գործունեության մասին։