Գործունեություն
Ահա այսպիսին էր Իջևանում անցկացված «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը
Flora Vardanyan
0
Tags :
2023թ. ապրիլի 2-ին, Իջևան քաղաքում, երկու տարբեր խմբով ընթացավ «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը։
Դասընթացն այս անգամ հատուկ ադապտացված ծրագրով նաև երեխաների համար էր։ Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները իմացան թե.
Ի՞նչ է մեդիան և ինչ է նշանակում լինել մեդիագրագետ քաղաքացի։ Ի՞նչ է ատելության խոսքը։ Ո՞րոնք են փաստերը և որոնք դատողությունները։ Դպրոցականները խաղացին հատուկ իրենց տարիքի հարմար թեմատիկ խաղեր, ստացան մրցանակներ («Հարի փոթերի արկածները» գրքերի տեսքով)։
Մեծահասակների խմբի հետ աշխատեցին «Մեդիա նախաձեռնությունների» կենտրոնի մասնագետները։ Այստեղ ևս հագեցած ու ինտերակտիվ դասընթաց էր։ Մասնակիցներն իրենց գիտելիքները ստուգեցին «Լիտերատուսի արկածները» խաղով։
Խաղը երեք փուլ ունի և ստեղծվել է ճիշտ տեղեկություն ստանալ սովորեցնելու նպատակով: Առցանց տարբերակում կա հինգ լեզվով խաղալու հնարավորություն: Առաջին փուլում մասնակիցները քարտերը հերթով բացելով՝ փորձում են գուշակել, թե որտեղ է նկարվել քարտում պատկերված նկարը: Ճիշտ գուշակելու համար նրանք պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր մանրուք՝ եղանակը, նկարում առկա դետալները, օրվա ժամը։
Դասընթացն իրականացնում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Նկարաշար դասընթացից.