Հայտարարություններ
Ընդունելություն կանանց հզորացման ակադեմիայում

Ընդունելություն կանանց հզորացման ակադեմիայում

Կանանց հզորացման ակադեմիայի 4-րդ հոսքի ընդունելությունը մեկնարկել է։

Ակադեմիան իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից՝ «VVD Internationaal»-ի աջակցությամբ։

Ակադեմիային կարող են մասնկացել այն կանայք, ովքեր նախատեսում են ակտիվ գործունեություն ծավալել հասարակական կամ քաղաքական կյանքում կամ արդեն իսկ գտնվում են իրենց հասարակական, քաղաքական կարիերայի մեկնարկային փուլում և ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու առաջնորդության հմտությունները։

Ծրագրի նպատակն է նպաստել կանանց քաղաքական, սոցիալական և հասարակական ակտիվ մասնակցությանը, առաջնորդության հմտությունների զարգացմանը թե՛ համայնքային և թե՛ համապետական մակարդակներում։

Ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը տեղի կունենա Ծաղկաձոր քաղաքում՝ 2023թ. ապրիլի 7-9-ն։

 Նախատեսված են դասախոսություններ.
• քաղաքական առաջնորդության,
• իմիջի կերտման,
• հանրային խոսքի մշակույթի զարգացման,
• քննադատական մտածողության,
• կանայք քաղաքականության մեջ թեմաներով։

Ծրագրին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ ստորև տեղադրված հղումով 
https://forms.gle/7D4LpbTSyfbekhNw5

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2023թ. մարտի 20-ն է։

 Ծրագրին մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների կացությունն ու Երևանից Ծաղկաձոր տեղափոխման ծախսերը կիրականացվեն կազմակերպության կողմից: