Ծրագրեր
Մեդիա մոնիթորինգ և փաստերի ստուգում

Մեդիա մոնիթորինգ և փաստերի ստուգում

Նկարագրություն․ 

Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում մեդիագրագիտության զարգացմանը։ Ծրագիրը կազմված էր 9 բանախոսությունից (բազմակողմանի և ինտերակտիվ բանախոսություններ մեդիագրագիտության գրեթե բոլոր ասպեկտների մասին, որը մասնակիցներին տվեց հնարավորություն զարգացնել մեդիագրագիտության ստրատեգիաներ 3 տարիքային խմբերի համար), որը ներառում էր տեսական-մեթոլոգիական և կիրառական առաջադրանքներ (կրթական սեսիաներ և գործնական առաջադրանքներ իրականացում)։ 

Միայն փորձառու մասնագետներ էին դասավանդում այս ծրագրի ընթացքում։ Նպատակն էր համախմբել երիտասարդների ներուժը բարելավելու համար քաղաքական մշակույթը, ինչպես նաև հաջողել ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարում։ Ծրագրի շահառուները հմտություններ են ձեռք բերել, թե ինչպես իրականացնել մեդիա մոնիտորինգ, բացահայտել կեղծ տեղեկատվությունը և վերլուծություն կատարել՝ մոնիտորինգի արդյունքների հիման վրա:

Որպես ծրագրի արդյունք, ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները կամ զեկույցները մի քանի թեմաներով։ Ծրագրի տասը մասնակիցները հետագայում իրենց համալսարաններում ներկայացրել են իրենց հետազոտության կամ մոնիտորինգի զեկույցները՝ այս կերպ հանդես գալով որպես ծրագրի բազմապատկիչներ:

Այլ մանրամասներ