Գործունեություն
«Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկում է «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է նվազեցնել ատելության խոսքի մակարդակը Հայաստանում ոչ ֆորմալ կրթության միջոցով, իրականացնել իրազեկության բարձրացման արշավներ և ներպետական օրենսդրական փոփոխություններ, որոնք կհանգեցնեն խոսքի ազատության խթանմանը և քաղաքական, տնտեսական, կրոնական կամ այլ համոզմունքների խտրականությունից պաշտպանությանը։