Երկրորդ դասընթացի երրորդ օրվա բանախոսը Մարիամ Հովեյանն էր։ Մարիամը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական և կրթական ծրագրերի տնօրեն է։ Թեմայի շրջանակում ներկայացվեցին այն միջոցառումները և մեխանիզմները, որոնք ուղղված են քաղաքացիների…
Ռազմավարական դատավարությունը իրավապաշտպան գործունեության կարևոր գործիքակազմերից է, որն օգտագործվում է ոչ միայն կոնկրետ իրավական հարց լուծելու, այլև հասարակական փոփոխություններ և համակարգային բարեփոխումներ առաջացնելու համար։ Ինչպե՞ս կարող է մեկ դատական գործը…
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի եռօրյան մեկնարկեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի բանախությամբ։Տիկին Հարությունյանը ներկայացրեց շահերի պաշտպանության գործիքակազմը և մեխանիզմները. խոսեց շահերի պաշտպանության համընդհանուր…
ԼՔԴ 11-րդ դպրոցի ավարտական երեկոն նշանավորվեց տպավորիչ ելույթներով և անմոռանալի պահերով։ Ողջույնի խոսքով հանդես եկան ԼՔԴ ղեկավար Շուշան Ավագյանը, «Լուսավոր Հայաստան կուսակցության» նախագահ Էդմոն Մարուքյանն ու ՔԳԴ Գևորդ Մելիքյանը։ Բոլոր…
Այսօր մեր Դպրոցում հետաքրքիր բանախոսություն ունեցանք՝ նվիրված ժամանակակից բանկինգին։Մեր բանախոսը՝ գործարար և Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, ներկայացրեց պատմական ակնարկ գումարի կիրառելիության մասին՝ սկսած առաջին փոխանակումներից մինչև ժամանակակից բանկային համակարգերի…
Կուսակցական քաղաքականություն. ծրագրերի և դիրքորոշումների նույնականացում:Այսօրվա բանախոսությունը, մեր դպրոցում, նվիրված էր կուսակցական քաղաքականության ընկալմանը։Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր հարցերի՝ Արդյո՞ք որևէ կուսակցության անդամակցությունը կամ դրա հետ աֆիլացվելը վախ…
Տաթևիկ Մատինյանը իրավաբան է: Ծրագրերի համակարգման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձառություն: Որպես մարդու իրավունքների մասնագետ և ծրագրերի համակարգող աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում և իրավական ծառայություններ մատուցող ընկերություններում: 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է: Հեղինակել է 20-ից ավել գրքեր, վերլուծական զեկույցներ և ձեռնարկներ: Ինստիտուտի խորհրդի նախագահն է 2021 թվականից։
Գրիգորի Դոխոյանը տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովման մասնագետ է։ Ունի ծրագրավորման 16 տարվա փորձառություն: Ակտիվորեն ներգրավված է Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում՝ մասնավորապես կրթության և ընտրական համակարգերի բնագավառում։ Ինստիտուտի խորհրդի անդամ է 2018 թվականից։
Մարիամ Խզմալյանը քաղաքագետ է: Մասնակցել է ՀՀ Սփյուռքի նախարարության փորձնակության ծրագրին, եղել ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, աշխատել է մասնավոր և ՀԿ ոլորտում: 2022 թվականի հունվարից Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող է՝ ի պաշտոնե հանդիսանալով Ինստիտուտի խորհրդի անդամ։
Մագդա Արսենյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2018-2019 թ․թ․ հանդիսացել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահը՝ իրականացնելով շուրջ 9 ծրագիր, որոնց մասնակցել են 100-ից ավել երիտասարդներ։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական մշակույթը, խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Խորհրդի անդամ է 2018 թվականից։
Շուշան Ավագյանը քաղաքագետ է։ Ունի քաղաքական դպրոցների, սեմինարների և կրթական ծրագրերի կազմակերպման 3 տարվա փորձ։ Աշխատել է ՀՀ ԱԺ-ում, մասնավոր և ՀԿ ոլորտում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ։ Հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։ Խորհրդի անդամ է 2022 թվականից և Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող։
Ֆլորա Վարդանյանը մանկավարժ է (ֆիզիկ): Կրթական հանդեսներում համահեղինակել է հոդվածներ և լաբորատոր ձեռնարկներ ֆիզիկայից: Ունի կրթական ծրագրերի համակարգման 3 տարվա փորձ, 15 տարվա՝ դասավանդման փորձ: SMM մասնագետ է: Բազմիցս ներգրավված է եղել տարբեր ծրագրերում որպես բիզնես խորհրդատու, մենթոր: Խորհրդի անդամ է 2018 թվականից։