Գործունեություն
Լիբերալ կանայք Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում նորովի են ձևավորում քաղաքական առաջնորդության մշակույթը

Լիբերալ կանայք Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում նորովի են ձևավորում քաղաքական առաջնորդության մշակույթը

Լիբերալ կանայք Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում նորովի են ձևավորում քաղաքական առաջնորդության մշակույթը։
«Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ Տաթևիկ Մատինյանը և խորհրդի անդամ Շուշան Ավագյանը մասնակցել են «Ֆրիդրիխ Նաումանի հանուն ազատության» հիմնադրամի (FNF) նախաձեռնությամբ իրականացվող Alliance of Her կանանց առաջնորդության ակադեմիայի երկօրյա վերամիավորման ծրագրին, որը տեղի է ունեցել Բրյուսելում։
Ծրագիրը մեկ հարկի տակ էր համախմբել տարբեր երկրների, մասնագիտական ու հասարակական միջավայրերի կանանց՝ միավորելով նրանց ընդհանուր նպատակի շուրջ՝ ապահովել կանանց ձայնի լսելիությունը որոշումների կայացման գործընթացներում։
Երկու օրվա ընթացքում մասնակիցները քննարկել են սեփական ձայնը գտնելու, առաջնորդության մարտահրավերներին դիմակայելու և ազդեցություն ձևավորելու ուղիները՝ ընդգծելով կանանց մասնակցության կարևորությունը եվրոպական լիբերալ ժողովրդավարության ապագայի համար։
Alliance of Her -ի ազդեցությունը չի սահմանափակվում ակադեմիայի շրջանակում ձեռք բերված գիտելիքներով ու հմտություններով։ Այն շարունակվում է կանանց՝ առաջնորդության դիրքեր ստանձնելու, քաղաքական համակարգերում փոփոխություններ նախաձեռնելու և սահմաններից անդին միմյանց աջակցելու միջոցով։
Ակադեմիան ավարտվում է, սակայն Alliance of Her-ի պատմությունը շարունակվում է՝ կանանց համերաշխության, փոխաջակցության և առաջնորդության նոր էջերով։