Միջոցառումներ
Հիբրիդային պատերազմները և Հայաստանի համապարփակ անվտանգությունը

Հիբրիդային պատերազմները և Հայաստանի համապարփակ անվտանգությունը

Բանախոս՝ Գևորգ Մելիքյան
Թեմա՝ «Հիբրիդային պատերազմները և Հայաստանի համապարփակ անվտանգության համակարգը»
Ինչպե՞ս է փոխվում ազգային անվտանգային միջավայրը և ինչ ազդեցություն ունեն հիբրիդային պատերազմները պետության դիմակայունության վրա։
Ք.գ.թ. Գևորգ Մելիքյանը «Լիբերալ Քաղաքականության Դպրոցի» սաներին ներկայացրեց ժամանակակից անվտանգության մտածողության առանցքային սկզբունքները՝ բացատրելով, թե ինչ մեխանիզմներով են համադրվում ավանդական և ոչ ավանդական մարտավարական մոտեցումները։
Դասի ընթացքում սաները քննարկեցին՝
• ինչպիսի հիբրիդային մարտավարություններ են կիրառվում ժամանակակից հակամարտություններում,
• ինչպես են տեղեկատվական, տեխնոլոգիական և հոգեբանական գործիքները դառնում ռազմական ազդեցության միջոցներ,
• և ինչ դեր ունեն ազգային դիմակայունությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը անվտանգային համակարգի արդյունավետության համար։

Բանախոսը ներկայացրեց նաև գործնական դիտարկումներ և օրինակներ, որոնք վերաբերում էին Հայաստանի անվտանգային կառավարման մոդելներին՝ հնարավորություն տալով վերլուծել իրական սպառնալիքները, ռիսկերն ու դրանց պատասխան քայլերը։

Անվտանգությունը միայն սահմանների պաշտպանություն չէ․ այն ռազմավարական մտածողություն է, ռեսուրսների ճիշտ կառավարում և շարունակական հարմարվողականություն փոփոխվող միջավայրին։
Իսկ քո կարծիքով՝ այսօր ո՞ր ոլորտն է ամենաշատ ազդում Հայաստանի անվտանգային դիմակայունության վրա։

Բանախոսի մասին՝ ք.գ.թ. Գևորգ Մելիքյան