Միջոցառումներ
Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում

Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում

Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում
Թեմա՝ «Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում»
Ժամանակակից ժողովրդավարությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ․
հասարակությունները փոխվում են, իսկ վստահությունը՝ թուլանում։
🔍 Սաները քննարկեցին՝
ինչ խնդիրների է բախվում ժողովրդավարությունը,
ինչու է նվազում քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում,
և ինչպես կարող է դելիբերատիվ (խորհրդակցական) մոդելը վերակենդանացնել հանրային մասնակցությունը։
💡 Պարոն Ոսկանյանը կարևորեց քննադատական մտածողության և հանրային հաղորդակցության դերը՝ հիշատակելով նաև դասական մտածողների։
Ժողովրդավարությունը կենդանի է այնքան ժամանակ, որքան կենդանի է հասարակության ձայնը։
Բանախոսի մասին․ հանրային և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցության ոլորտների փորձագետ և խորհրդատու։