
«Ռազմական Կապիտալի Ռեբրենդինգ». Ինչու՞ է դա հատկապես կարևոր պատերազմից հետո։
Տերմինը նոր իմաստ է ստանում այն երկրներում, որոնք անցել են պատերազմական փորձությունների միջով։ Այսօր «ռազմական կապիտալը» վերաբերում է ոչ միայն բանակին, այլ՝ պետության ընդհանուր պաշտպանունակությանը, քաղաքական, տնտեսական և տեղեկատվական կայունությանը։
Լիբերալ Քաղաքականության Դպրոցի սաները դասախոսության ընթացքում քննարկեցին՝
🔍 Ռեբրենդինգի անհրաժեշտությունը.
Ինչպե՞ս է փոխվում ռազմական կապիտալի դերը և ընկալումը ժամանակակից հասարակություններում։
Քննարկվեց DIME մոդելը, որպես պետության անվտանգության համապարփակ գործիք։
DIME-ը միջազգային մակարդակով օգտագործվող մոդել է, որը նկարագրում է պետության ուժի և ազդեցության չորս հիմնական բաղադրիչը։
Ահա ինչ է նշանակում յուրաքանչյուր տառը՝
D – Diplomacy (Դիվանագիտություն) → արտաքին հարաբերությունների և բանակցությունների միջոցով նպատակների իրագործում։
I – Information (Տեղեկատվություն) → տեղեկատվական քաղաքականություն, հանրային հաղորդակցություն, մեդիա ազդեցություն։
M – Military (Ռազմական ուժ) → զինված ուժերի կարողություններն ու ռազմավարական ռեսուրսները։
E – Economy (Տնտեսություն) → տնտեսական հզորությունը, ռեսուրսների կառավարումն ու տնտեսական դիվանագիտությունը։
Այսպիսով՝ DIME մոդելը պետության ուժի ամբողջական պատկերն է՝ դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական և տնտեսական բաղադրիչներով։
Պատմական օրինակ.Ներկայացվեց «Փոթորիկ անապատում» (Operation Desert Storm, 1991 թ.) գործողությունը՝ որպես հաջողված համատեղ ռազմավարության օրինակ։
Դասախոսությունը վարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերին կից Մյունխենի Բունդեսվերի համալսարանի գիտաշխատող, ք.գ.թ., ռազմական փորձագետ Սիրանուշ Մելիքյանը։
Երբ վերակազմավորվում է ռազմական կապիտալը, ամրապնդվում է ողջ պետության հիմքը։