Միջոցառումներ
ԼՔԴ 12-րդ դպրոցի ավարտական միջոցառումը

ԼՔԴ 12-րդ դպրոցի ավարտական միջոցառումը

Կրթական ևս մեկ շրջապտույտ կատարեցինք Լիբերալ Քաղաքականության Դպրոցում։
Այն թվով 12-րդ էր։ Հաջորդի մեկնարկը սեպտեմբերին է նախատեսվում (գրանցման հղումը մեկնաբանության դաշտում է)։
Այսօր 12-րդ Դպրոցի ավարտական միջոցառմանը ներկա էին ԼՔԻ նախագահ Տաթևիկ Մատինյանը, «Լուսավոր Հայսատան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Բանախոսներ Գևորգ Մելիքյանը, Էդգար Մարուքյանն ու Ֆլորա Վարդանյանը։
Միջոցառումը բացեց Դպրոցի ղեկավար Շուշան Ավագյանը՝ իր խոսքում նշելով սաներից յուրաքանչյուրի ներդրումը մեր միջավայրը իրենց մասնակցությամբ ավելի լավը դարձնելու գործում։


…Մեր կառույցը միշտ պատրաստ է լսել և աջակցել յուրաքանչյուրիդ։
Տաթևիկ Մատինյան
…Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով և ձեր դերը շատ մեծ է այդ գործում։
Էդմոն Մարուքյան
… Մեր օրերում անբովանդակ մտքրը ավելի շատ դիտումներ են հավաքում, իսկ խելացի նյութերը քիչ են դիտվում։ Հուսահատվել պետք չէ։ Մարգարիտը ծովի մեջ քիչ հանդիպող բան է, բայց շատ արժեքավոր։
Գևորգ Մելիքյան
… Ո՞վ, եթե ոչ դուք կարող եք դառնալ նոր փոփոխությունների սկիզբ։ Ես հավատում եմ դրան և պատրաստ եմ աջակիցել, եթե ձեր բուհերում կազմակերպեք քննադատական մտածողության դասեր։
Էդգար Մարուքյան
֊֊֊
Ելույթով հանդես եկան նաև դպրոցի սաները։