Միջոցառումներ


«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր բանախոսությամբ հանդես եկավ «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։ Բանախոսության թեման՝ «Ժողովրդագրական հիմնախնդիրները ՀՀ-ում»։
Բանախոսության թեման վերաբերում է ՀՀ բնակչության համար հիմնական մարտահրավերներից ցածր ծնելիությունը, բարձր մահացությունը, ինչպես նաև արտագաղթին։
«Ժողովրդագրական ռազմավարությունը» նպատակ ունի արձագանքել այս հիմնախնդիրներին և բարելավել ՀՀ ժողովրդագրական իրավիճակը։ Ռազմավարությունը ներառում է միջոցառումներ, ինչպիսիք են՝ ծնելիության բարձրացումը, առողջապահության բարելավումը, ընտանիքներին աջակցությունը, ինչպես նաև ներգաղթի խթանումը։
Բանախոսության ավարտին Պարոն Ջրբաշյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին և կիսվեց նրանց հետ իր անցած փորձով։