
Դասավանդում են «Կանանց ակադեմիա․ վերապատրաստում դասընթացավարների համար» (TՕT) ծրագրի շրջանավարտ դասընթացավարները
Դասընթաց 1
TՕT ծրագրի մասնակից, իրավաբան, թրեյներ Սոնյա Համբարձումյանն իրականացրեց իր հեղինակային դասընթացը՝ «Առաջնորդության տեսակները և իմ ոճը» թեմայով։

Արժեքահեն առաջնորդություն․ առաջնորդության վերաբերյալ ավելի լայն պատկերացման ձևավորում և սեփական ազդեցության վերարժևորում։
Իսկ ձեզ համար որտե՞ղ է սկսվում ազդեցություն ունենալու ճանապարհը։
Դասընթաց 3
«Կանանց Հզորացման ակադեմիա․ Դասընթաց դասընթացավարների համար» ծրագրի շրջանակում գրանցել ենք հերթական հաջողությունը։ Մեր մասնակիցներն արդեն վարում են սեփական դասընթացները, և օրերս կայացավ հերթական հագեցած ու արդյունավետ հանդիպումը։
Այսօր միայն մասնագիտական գիտելիքները բավարար չեն հաջողության հասնելու համար։ Ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է տիրապետել թվային գործիքներին և հասկանալ օնլայն տիրույթի կանոնները։
Այս նպատակով անցկացվեց «Մասնագիտությունը՝ հասարակության ռեսուրս» թեմայով օնլայն վեբինարը, որի ընթացքում մասնակիցներն ու խոսնակներն անդրադարձան ոլորտի ամենաարդիական հարցերին։
Վեբինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ առանցքային թեմաները․
Մասնագիտությունը՝ հասարակության ռեսուրս․ Մասնագիտական կողմնորոշման թվային գործիքներ, հետաքրքրությունների բացահայտում և կրթական հնարավորությունների որոնման հարթակներ Հայաստանում ու արտերկրում։
AI և կարիերա․ AI գործիքների կիրառումը ինքնակենսագրական/CV պատրաստելիս, ինչպես նաև աշխատանքի որոնման ու վերապատրաստումների ժամանակակից հարթակները։
Մասնագետը՝ օնլայն հարթակում․ Բանավոր խոսքը տեքստի փոխակերպելու թվային գործիքներ և մասնագիտական ճիշտ ներկայացվածությունն առցանց տիրույթում։
Խոսքի սահմանը օնլայն տիրույթում․ Իրավական դաշտ, օրենքներ, գործնական օրինակներ, խոսքի էթիկա և սահմաններ։
Հարց ու պատասխան․ Հանդիպման ավարտին մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները անմիջապես խոսնակներից։
Մասնակիցների թիվը 32 էր։ Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին իրենց էլեկտրոնային մեյլով ուղարկվեցին մասնակցության հավաստագրեր։


Դասընթաց 4
ToT ծրագրի մասնակից, հոգեբան Աստղիկ Գրիգորյանն իրականացրեց իր հեղինակային դասընթացը՝ «Դեպի ազդեցություն․ ճանապարհը սկսվում է դեպի ներս հայացքից» թեմայով։
5-ժամյա ինտենսիվ դասընթացին մասնակցեցին 11 կանայք, ովքեր արտ-քոուչինգային տեխնիկաների և գործնական վարժությունների միջոցով անցան ինքնաճանաչման ու ներքին ռեսուրսների բացահայտման ուղին։
Դասընթացի առանցքային շեշտադրումները․
Ինքնաճանաչում և ներուժ․ սեփական ներքին ռեսուրսների ու չիրացված ներուժի բացահայտում և դրանց կապումը առաջնորդության գաղափարի հետ։
Գիտակցված ընտրություններ․ սեփական վերահսկողության ու ազդեցության շրջանակների տարբերակում և անձնական պատասխանատվության ստանձնում։
Արժեքահեն առաջնորդություն․ առաջնորդության վերաբերյալ ավելի լայն պատկերացման ձևավորում և սեփական ազդեցության հնարավորությունների վերարժևորում։
ToT վերապատրաստման ընթացքում ձեռք բերված մեթոդական հմտությունները, համադրվելով մասնագիտական հարուստ փորձի հետ, վերածվեցին կանանց զարգացմանն ու հզորացմանն ուղղված իրական, գործնական արդյունքի։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հավաստագրեր։
Առաջնորդությունը միայն պաշտոն կամ դիրք չէ․ այն սեփական ձայնը ճանաչելու, գիտակցված ընտրություններ կատարելու, պատասխանատվություն ստանձնելու և սեփական ազդեցությունը նպատակային օգտագործելու կարողությունն է։
Իսկ ձեզ համար որտե՞ղ է սկսվում ազդեցություն ունենալու ճանապարհը։
Դասընթաց 5
ToT ծրագրի շրջանակում կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ Սրբուհի Ասլանյանն իրականացրեց «Բուլինգ և մոբինգ» թեմայով առցանց հանդիպում-սեմինարը։
Աշխույժ և ինտերակտիվ քննարկմանը մասնակցեցին շուրջ 20 դպրոցականներ և ուսանողներ՝ ստեղծելով վստահելի ու ջերմ միջավայր՝ սեփական փորձով ու մտահոգություններով կիսվելու համար։
Հանդիպման առանցքային շեշտադրումները․
Երևույթների տարբերակում․ բուլինգի և մոբինգի տեսակների բացահայտում և դրանց միջև եղած սահմանների հստակեցում։
Գործնական քննարկումներ․ իրական դեպքերի վերլուծություն, մասնակիցների անձնական փորձի քննարկում և հոգեբանական աջակցություն։
Աջակցության ուղիներ․ խնդրին բախվելիս ճիշտ կողմնորոշվելու, օգնության դիմելու մեխանիզմների և օգտակար ռեսուրսների տրամադրում։
ToT վերապատրաստման ընթացքում ձեռք բերված մեթոդական գործիքակազմն ու հոգեբանական մասնագիտական փորձը հնարավորություն տվեցին ապահովել անվտանգ և բաց հարթակ երիտասարդների համար։ Հանդիպման ավարտին մասնակիցները կարևորեցին նման քննարկումների շարունակականությունը և պատրաստակամություն հայտնեցին կրկին հանդիպելու։
Բուլինգի և մոբինգի դեմ պայքարը սկսվում է իրազեկվածությունից և չլռելու պատրաստակամությունից․ անվտանգ միջավայրի ձևավորումը յուրաքանչյուրիս գիտակցված քայլերի արդյունքն է։
Դասընթաց 6
ToT ծրագրի մասնակից Սոնա Հակոբյան/երիտասարդական աշխատող, ֆինանսական պատասխանատու/
ներկայացրել է «Քո ձայնը Գյումրիում» նախաձեռնության շրջանակում իրականացված՝ երիտասարդների
հանրային մասնակցության հարցման վերլուծական հաշվետվությունը։
Հետազոտական ձևաչափով իրականացված այս նախաձեռնության նպատակն էր անմիջականորեն լսել Գյումրու
երիտասարդների ձայնը, հասկանալ նրանց իրական հետաքրքրությունները և վեր հանել համայնքային կյանքին
ներգրավվելու հիմնական խոչընդոտները։
Հետազոտության առանցքային ուղղությունները․
Կարիքների բացահայտում․ երիտասարդների առաջնահերթությունների, հետաքրքրությունների և համայնքային
ակտիվությանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրություն։
առկա իրավիճակի գնահատում։Գործնական առաջարկություններ․ երիտասարդների կարծիքների հիման վրա մշակված լուծումներ, որոնք
հիմք կծառայեն հետագա կրթական և համայնքային ծրագրերի նպատակային պլանավորման համար։
ToT վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու վերլուծական մոտեցումը հնարավորություն
տվեցին ստեղծել արժեքավոր փաստաթուղթ, որը կօգնի հետագա նախաձեռնությունները կառուցել ոչ թե
ենթադրությունների, այլ հենց երիտասարդների արտահայտած իրական պահանջների վրա։
Արդյունավետ համայնքային փոփոխությունները սկսվում են երիտասարդներին լսելուց․ երբ նրանց ձայնը հիմք է
դառնում որոշումների համար, մասնակցությունը դառնում է գիտակցված ու շարունակական։
֊֊֊
Դասընթաց 7
Հաղթանակած մտքեր, ազդեցիկ խոսք և ձևավորված առաջնորդներ․ «Խոսք և առաջնորդություն» խորագրով
դասընթացն իրագործվեց։
Ամփոփվեց «Խոսք և առաջնորդություն» խորագրով հեղինակային դասընթացի մեկնարկային՝ արտասովոր ու
բովանդակալից փուլը։
Այդ օրերի ընթացքում մասնակիցներն անցան ոչ թե սովորական ուսուցման, այլ անձնային վերափոխման
իսկական ճանապարհ։
Հաղթահարեցին լսարանի առջև ելույթ ունենալու ներքին արգելքներն ու վախերը։ Տիրապետեցին ազդեցիկ,
համոզիչ և անթերի խոսքի նրբերանգներին։ Բացահայտեցին իրենց առաջնորդական յուրօրինակ ձեռագիրն ու
ինքնավստահությունը։Դասընթացի հեղինակի` Օֆելյա Ավագյանի շնորհիվ յուրաքանչյուր մասնակցի խոսքը
դարձավ ոչ թե պարզապես հաղորդակցման միջոց, այլ ներազդելու և ոգեշնչելու հզոր գործիք։ Շուրջ 4 ժամ
տևողությամբ դասընթացի մասնակիցները ստացան վկայականներ։
Դասընթաց 8
«Կին առաջնորդները և հաղորդակցության ուժը» դասընթաց Հյուսիսային համալսարանում
09․11.2026թ․ Երևանի Հյուսիսային համալսարանում անցկացվեց «Կին առաջնորդները և հաղորդակցության ուժը»
խորագրով դասընթացը, որը նվիրված էր իշխանության, լիդերության և խարիզմայի հարաբերակցությանը,
ինչպես նաև առաջնորդ կանանց համար արդյունավետ հաղորդակցության գործնական հմտություններին։
Դասընթացը կազմակերպվել էր Լիբերալ քաղաքականության ինստիտուտի «Կանանց հզորացման ակադեմիայի»
6-րդ հոսքի շրջանակներում։ Այն վարեցին դասավանդողների վերապատրաստման դասընթացը հաջողությամբ
ավարտած Աստղիկ Մատինյանը և «Միտք-Էմոցիա-Վարք» հոգեկրթության և իրավագիտակցության զարգացման
հասարակական կազմակերպության նախագահ, հոգեբան, էմոցիաների քոուչ Լիանա Ստեփանյանը։
Դասընթացին մասնակցեց 31 կին՝ համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, դեկաններ, ամբիոնների
վարիչներ, դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ, ուսուցիչներ և լրագրողներ։
Առաջին մասում մասնակիցները քննարկեցին առաջնորդի և լիդերի տարբերությունը՝ դիրքից բխող իշխանության
և վստահությունից ծնվող ազդեցության համեմատությամբ։ Իշխանության էությունը դիտարկվեց Մաքս Վեբերի
դասական մոտեցմամբ՝ հարկադրանք, համոզում և լեգիտիմություն։ Մասնակիցները ծանոթացան նաև
իշխանության մասին երեք հայտնի հեղինակների մոտեցումներին և ուսումնասիրեցին կին առաջնորդների
արքետիպերը։
Առանձին քննարկվեց կնոջ առաջնորդության գինը պատմության մեջ և այսօր՝ երկակի ստանդարտը, արտաքինի
գնահատումը, խոսքի իրավունքի խնդիրները, փակ ցանցերի ազդեցությունը, աշխատանքի և ընտանիքի
հավասարակշռության ճնշումը, ներքին կասկածը։ Յուրաքանչյուր խնդրի համար ներկայացվեց համապատասխան
հմտություն կամ գործիք՝ հաստատակամ խոսք, ցանցայնացում, ճգնաժամային հաղորդակցություն,
հրապարակային խոսք, բանակցություն, սեփական պատմության կառուցում։
Երկրորդ մասը նվիրված էր գործնական հմտությունների զարգացմանը։ Աշխատանքային տետրերի օգնությամբ
մասնակիցները քննարկեցին և կիրառեցին՝
- հաղորդակցության երեք մակարդակները (բառեր, ձայն, մարմնի լեզու) և չորս ոճերը (պասիվ, ագրեսիվ, պասիվ-
ագրեսիվ, ասերտիվ), - «կրկնակի ծուղակը» և գիտակցված ճկունությունը՝ «ջերմություն + հստակություն» բանաձևով,
- ակտիվ լսողությունը և էմպաթիկ առաջնորդությունը՝ վերաձևակերպման, բաց հարցերի, դադարի և զգացմունքի
անվանման տեխնիկաներով, - թիմում հոգեբանական անվտանգության ստեղծումը,
- ոչ բռնի հաղորդակցության (NVC) քայլերը՝ փաստ, զգացմունք, կարիք, խնդրանք։
Դասընթացն անցավ բարձր ակտիվությամբ և բարեկամական մթնոլորտում։ Եզրափակիչ մասում յուրաքանչյուր
մասնակից ձևակերպեց «Իմ առաջին քայլը վաղվանից»՝ մեկ կոնկրետ NVC կամ հաստատակամության սկզբունք,
որը նախատեսում է կիրառել իր աշխատավայրում։
Մասնակիցները բարձր գնահատեցին թեմայի արդիականությունը, տեսական և գործնական բաղադրիչների
հավասարակշռությունը և աշխատանքային տետրերի վարժանքների օգտակարությունը։ Նրանք հատկապես
կարևորեցին թեմայի նշանակությունը ղեկավար կանանց առօրյա կոնֆլիկտների հաղթահարման տեսանկյունից
և մեծ ոգևորությամբ սպասում են դասընթացի հաջորդ մոդուլներին։
Դասընթաց 9
Դասընթաց 10
Վանաձորում տեղի ունեցավ «Հաջող բիզնեսը սեռ չի ճանաչում․ ֆինանսական գրագիտությունը բիզնեսում» խորագրով դասընթացը, որը վարեց ToT ծրագրի մասնակից Վլադիմիր Սահակյանը։ Նախաձեռնությունը համախմբել էր 12 մասնակցի՝ 8 կնոջ և 4 տղամարդու, որոնց թվում կային ինչպես սկսնակներ, այնպես էլ գործող բիզնեսի ներկայացուցիչներ։
Հանդիպման առաջին հատվածում դասընթացավարը ներկայացրեց ձեռնարկատիրական գործունեության մեջ գենդերային կարծրատիպերի հաղթահարման ուղիները՝ ընդգծելով, որ բիզնեսի արդյունավետությունը պայմանավորված է մասնագիտական հմտություններով, ռազմավարական մտածողությամբ և ֆինանսական գրագիտությամբ, այլ ոչ թե սեռային պատկանելությամբ։ Պրեզենտացիոն նյութի միջոցով մանրամասն քննարկվեցին բիզնես ֆինանսների կառավարման հիմունքները, ծախսերի օպտիմալացման և եկամուտների պլանավորման մեխանիզմները։
Տեսական գիտելիքներն ամրապնդվեցին գործնական ձևաչափով․ դասընթացի ավարտին մասնակիցների մի մասի հետ անցկացվեց GIZ-ի կողմից մշակված ֆինանսական գրագիտության սիմուլյացիոն խաղ-վարժությունը։ Խաղի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մոդելավորել իրական բիզնես իրավիճակներ, կայացնել ֆինանսական որոշումներ և վերլուծել դրանց հետևանքները։
Հանդիպումն առանձնացավ գործարար համայնքի ներկայացուցիչների բարձր ներգրավվածությամբ և հետաքրքրվածությամբ։ Քննարկման արդյունքում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն՝ հետագայում նմանատիպ թեմատիկ դասընթաց անցկացնել նաև մասնակից գործարարների 60-հոգանոց աշխատակազմի համար, ինչը վկայում է ծրագրի շարունակականության և գործնական պահանջարկի մասին։
Ծրագիրն իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի և դանիական «Young Moderates» կազմակերպության համատեղ ջանքերով՝ DUF-ի (Դանիայի երիտասարդության խորհուրդ) ֆինանսավորմամբ։





























