Միջոցառումներ
ԼՔԴ 13-րդ դպրոցի ավարտական միջոցառումը

ԼՔԴ 13-րդ դպրոցի ավարտական միջոցառումը

Կրթական ևս մեկ շրջապտույտ ավարտեցինք Լիբերալ Քաղաքականության Դպրոցում։ Այն թվով 13-րդն էր։

Հաջորդ հոսքի ընդունելության հայտադիմումներն արդեն բաց են: Ահա գրանցման հղումը։

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ԼՔԴ 13-րդ հոսքի ավարտական միջոցառումը, որին ներկա էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ինչպես նաև բանախոս Գևորգ Մելիքյանը։

Միջոցառումը բացեց Դպրոցի ղեկավար Շուշան Ավագյանը՝ իր խոսքում կարևորելով յուրաքանչյուր սանի ներդրումը մեր միջավայրը ավելի գիտակից ու պատասխանատու դարձնելու գործում։

Մեջբերումներ միջոցառումից․
«Մեր կառույցը միշտ պատրաստ է լսել և աջակցել յուրաքանչյուրիդ».  Շուշան Ավագյան
«Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ձեր դերը շատ մեծ է այդ գործընթացում». Էդմոն Մարուքյան
«Մեր օրերում հաճախ անբովանդակ մտքերն են ավելի շատ դիտումներ հավաքում, իսկ խելացի նյութերը՝ քիչ։ Սակայն հուսահատվել պետք չէ․ մարգարիտը ծովում հազվադեպ է հանդիպում, բայց դրա արժեքը շատ մեծ է». Գևորգ Մելիքյան
 
Ելույթներով հանդես եկան նաև դպրոցի սաները։

Տեսաձայնագրությունները՝ շուտով։
—–
Ահա բանախոսությունների շարքը, որոքն սերտեցին մեր սաները, այս երեք ամիսների ընթացքում.

• Bioneex կազմակերպության տեխնոլոգիական գծով տնօրեն Էդգար Մարուքյան – Քննադատական մտածողություն

• ԵՊՀ քաղաքագիտության ասպիրանտ, Ժնևի համալսարանի միջազգային կառավարման մագիստրոս Կարեն Ղազարյան – Քաղաքական ժեստիկուլյացիա, դիվանագիտական մեսիջներ և արարարողակարգային առանձնահատկություններ

• ԵՊՀ քաղաքագիտության ասպիրանտ, Ժնևի համալսարանի միջազգային կառավարման մագիստրոս Կարեն Ղազարյան – Միջազգային կառավարում (Ինստիտուտների կառավարում, ճգնաժամային կառավարում)

• Էթիկայի դպրոցի համահիմնադիր, փորձագետ Արմեն Ղուկասյան – Հանրային խոսքի հմտություններ

• Մանկավարժ, Ֆիզիկայի ուսուցիչ Ֆլորա Վարդանյան – Մեդիագրագիտություն, քաղաքական և սոցիալական գովազդ

• Քաղաքագետ, ռազմական փորձագետ Սիրանուշ Մելիքյան – Ռազմական կապիտալի և պետության անվտանգային միջավայրի ռեբրենդինգ․ հետպատերազմական երկրների պետական կառավարման առանձնահատկությունները և ռեսուրսների վերականգման գործընթացը

• «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան – Պոպուլիզմը՝ լիբերալ ժողովրդավարության սպառնալիք

• Հանրային և արտաքին քաղաքականության, ռազմավարական հաղորդակցության ոլորտների փորձագետ-խորհրդատու Արամ Ոսկանյան ֊ «Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում»

• «Ժեստ» հոգեբանական կլինիկայի հիմնադիր, հոգեբան, հ․գ․թ․, Մարիամ Մեհրաբյան – Անձի ինքնաճանաչում, ինքնաճանաչողության ուղի

Սիմուլյացիոն վարժանք «Համապետական ընտրություններ»

• ԼՔԻ ՀԿ նախագահ, մարդու իրավունքների մասնագետ Տաթևիկ Մատինյան – Մարդու հիմնարար իրավունքներ. իրավունքի մուտացիա

• Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյան – Հաղորդակցման էթիկա

• ԼՀԿ փոխնախագահ, Ջինիշյան հիշատակին հիմնադրամի բանավեճերի ակումբի շրջանավարտ Դավիթ ԽաժակյանԲանավեճը առօրյայում․ ինչպե՞ս հաղթել

• Բանավեճեր

• Քաղաքագետ, վերլուծաբան Գևորգ Մելիքյան – Հիբրիդային պատերազմները և Հայաստանի համապարփակ անվտանգության համակարգը

• PR-ի և մարքեթինգի մասնագետ Էդգար Խաչատրյան – ԶԼՄ և քաղաքականություն

• Սոցիոլոգ, PR մասնագետ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ, «SPRING-PR-Company» ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյան – Քաղաքական իմիջ

 

 

 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.