Միջոցառումներ
«Պետությունը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը անվտանգության համար» թեմայով բանավեճ՝ ԼՔԴ֊ում

«Պետությունը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը անվտանգության համար» թեմայով բանավեճ՝ ԼՔԴ֊ում

Պետությունը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը անվտանգության համար

ԼՔԴ-ում տեղի ունեցավ այս հոսքի սաների առաջին բանավեճը․ Առաջին երկու թիմը նոյեմբերի 25-ին դուրս եկան բանավիճային մրցույթի հարթակ։ Թիմերն իրենց նախապատրաստած փաստարկներով ու հակափաստարկներով՝ առավել համոզիչ ներկայացրեցին սեփական դիրքորոշումները։
Բանավեճի թեման.
«Պետությունը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը անվտանգության համար»
Գնահատող հանձնաժողովը՝
Տաթևիկ Մատինյան
Դավիթ Խաժակյան
Կարեն Սիմոնյան
Ժյուրին գնահատեց թիմերի փաստարկվածությունը, խոսքի կառուցվածքը, տրամաբանական հաջորդականությունը և հակափաստարկների ուժը։
Հաղթող թիմ՝ Ֆենիքս
Ֆենիքսը կարողացավ ներկայացնել առավել համապարփակ դիրքորոշում և արդյունավետ հակազդել ընդդիմադիր թիմի պնդումներին։
Դպրոցի ղեկավար Շուշան Ավագյանը, հաղթող թիմին, որպես պարգև գիրք նվիրեց։

Նման բանավեճերը օգնում են սաներին զարգացնել քննադատական մտածողություն, վստահ խոսք, արագ արձագանքման հմտություններ և իրական քաղաքական գործընթացների համար անհրաժեշտ թիմային աշխատանք։