Միջոցառումներ

ԼՔԴ 13-րդ դպրոցի սաները հանդիպեցին մարդու իրավունքների պաշտպանին
Flora Vardanyan
0
Tags :

Նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունեց «Լիբերալ Քաղաքականության Դպրոցի» սաներին։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները քննարկելու, փորձի փոխանակման և լուծումների որոնման տեսանկյունից։
«Երիտասարդների մասնակցությունը հանրային գործընթացներին պետք է լինի ոչ թե ձևական, այլ բովանդակային։ Կարևոր է, որպեսզի հնարավորություն ունենաք ձեր ձայնը լսելի դարձնելու և մասնակցելու հանրային օրակարգի ձևավորմանը», — նշեց Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով նաև կրթության համակարգի բարեփոխումների, պրոֆեսիոնալիզմի, բարեվարքության և պատասխանատվության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում սաները հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրին իրենց հուզող հարցերը և ստացան պատասխաններ Պաշտպանից։
Քննարկվեցին նաև ոլորտում առկա մարտահրավերները, այդ թվում՝ իրավունքի քաղաքականացման վտանգավոր միտումները, որոնք կարող են խորացնել հասարակական բևեռացումն ու խաթարել հանրային վստահությունը իրավական ինստիտուտների նկատմամբ։
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց Լիբերալ Քաղաքականության Դպրոցի հետ համագործակցության շարունակականությունը՝ այն համարելով արդյունավետ հարթակ արդիական թեմաներ քննարկելու համար։