Սիմուլյացիոն ընտրություններ Լիբերալ քաղաքականության ինստիտուտում
«Լիբերալ Քաղաքականության Դպրոց»-ում անցկացվեցին սիմուլյացիոն ընտրություններ, ինչը ուսանողների համար հիանալի հնարավորություն էր գործնականում կիրառելու ստացած գիտելիքները։
Ընտրությունների ընթացքում, ընտրողների քվեների համար, երեք կուսակցություն մրցեցին։
Սաները սկզբում մասնակցեցին մամլո ասուլիսին, որտեղ թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը և պատասխանեցին լրագրողների հարցերին։
Այնուհետև տեղի ունեցավ բանավեճ՝ կուսակցությունների նախագահների միջև։
Քվեարկության արդյունքում՝
1֊ին կուսակցություն՝ 50% ձայն,
2֊րդ կուսակցություն՝ 20% ձայն,
3 ֊րդ կուսակցություն՝ 30% ձայն։
Արդյունքում, 1֊ին կուսակցությունը կազմելով դաշինք 2-րդ կուսակցության հետ՝ ձևավորեց կառավարություն։
Ընտրությունների ընթացքին հետևում էին անկախ լրարգողներ, դիտորդներ և կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Որպես ընտրողներ հրավիրվել էին ԼՔԴ դպրոցի նախկին հոսքերի սաները։
Սիմուլյացիոն խաղերը կարևոր են, քանի որ ուսանողները ստացած գիտելիքները ամրապնդում են գործնական կիրառության շնորհիվ։