Միջոցառումներ
Անձի ինքնաճանաչում, ինքնճանաչողության ուղի

Անձի ինքնաճանաչում, ինքնճանաչողության ուղի


Ի՞նչ է ձեռագիրը և ինչպե՞ս է այն արտացոլում մեր ներաշխարհը։ 

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մեհրաբյանը «Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում ներկայացրեց ինքնաճանաչման հետաքրքիր ուղին՝ ձեռագրաբանության միջոցով։
Սաները քննարկեցին՝ 

  • ինչպես է ձեռագիրը դառնում մտածելակերպի և անհատականության արտահայտման միջոց, 
  • ինչպես կարելի է դրա միջոցով հասկանալ մարդու բնավորությունն ու հոգեվիճակը, 
  • և ինչ դեր ունի ինքնաճանաչումը՝ անձնական զարգացման ճանապարհին։

Բանախոսը շեշտեց, որ յուրաքանչյուր ձեռագիր իր յուրահատկությամբ խոսում է մարդու ներքին աշխարհի մասին և կարող է դառնալ ինքնավերլուծության արդյունավետ գործիք։Ինքնաճանաչումը մեր ներքին խաղաղության և աճի բանալին է։

Բանախոսի մասին․ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոգեբան Մարիամ Մեհրաբյան։