Միջոցառումներ


Դպրոցի հաջորդ բանախոսը Արմեն Ղուկասյանն էր՝ «Հանրային խոսքի հմտություններ» թեմայով։ Պարոն Ղուկասյանը Էթիկայի դպրոցի համահիմնադիրն է և հանրային խոսքի մասնագետ։
Բանախոսության ընթացքում նա ներկայացրեց հանրային խոսքի էությունը, հաղորդակցության դերը և նշանակությունը՝ անձնական ու մասնագիտական նպատակների իրականացման գործընթացում։
Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես խոսքը դարձնել ավելի գրավիչ ու ազդեցիկ՝ օգտագործելով ձայնը, տոնայնությունը և մարմնի լեզուն, ինչպես նաև ուշադրությունը կենտրոնացնել առանցքային գաղափարների վրա՝ ապահովելով խոսքի ընկալելիությունն ու լսարանի հետաքրքրությունը։
Վարժության միջոցով դպրոցի սաները բացահայտեցին, թե ինչպիսի ընկալման ուղիներ ունեն մարդիկ և ինչպես են դրանք կապված հանրային խոսքի արդյունավետության հետ։
Մասնակիցները նաև պարզեցին, թե ինչն է առաջինը գրավում անհատի ուշադրությունը և ինչպես կարելի է դա կիրառել հանրային խոսքում։