Uncategorized
Միջազգային կառավարում

Միջազգային կառավարում


Միջազգային կառավարումը ձևավորվում է այնպիսի կառույցների միջոցով, ինչպիսիք են Եվրոպական միությունը (ԵՄ), Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) և անցյալում՝ Ազգերի լիգան։ ԵՄ-ն տարածաշրջանային կառավարման օրինակ է, որն ունի իր ներքին մարմինները՝ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական դատարանը, որոնք միասին կարգավորում են անդամ պետությունների քաղաքական, տնտեսական ու իրավական համագործակցությունը։ ՄԱԿ-ը գործում է գլոբալ մակարդակում՝ ապահովելով խաղաղություն, մարդու իրավունքների պաշտպանություն և միջազգային համագործակցություն։ Իսկ Ազգերի լիգան, որը ստեղծվել էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո, հանդիսանում էր ՄԱԿ-ի նախորդը և առաջին փորձը՝ միջազգային խաղաղությունը կազմակերպված ձևով պահպանելու համար։ Այս կառույցների ձևավորման, զարգացման, կառուցվածքի և առանձնահատկութուգնների մասին անդրադառձավ Կարեն Ղազարյանը «Լիբերալ քաղաքականության դպրոցի» այսօրվա դասընթացին։