
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի հաշվետու միջոցառում
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի հաշվետու միջոցառման շրջանակներում «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը» հյուրընկալել էր իր ծրագրի ավելի քան 100 շահառուների՝ միասին ամփոփելու իրականացրած աշխատանքն ու քննարկելու հետագա համագործակցություն ստեղծելու հեռանկաները։
Մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ- Վինթերը և ընդգծեց, որ Նիդերլանդների Թագավորության դեսպանության առաջնահերությունների շարքում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու այս ոլորտի ծրագրերի աջակցությունը։ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից իրականցված այս նախաձեռնությունը բազմաշետ էր, ներառում էր ՀՀ գրեթե բոլոր մարզերը և դեսպանը վստահություն հայտնեց, որ այն իր երկարաժամկետ ազդեցությունը կունենա երիտասարդների հզորացման և իրավապաշտպանների սերնդի կերտման գործում։
Կարևոր է նկատել, որ սույն ծրագրի շրջանակներում, համագործակցելով «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի» հետ, կազմվել է ՄԻՊ առաջին արտահերթ զեկույցը՝ «Կանանց տնտեսական իրավունքների վերաբերյալ»։ Զեկույցի արդյունքները ներկայացվեցին ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Մերի Մամիկոնյանը, իսկ Մարդու իրավունքների պաշտպան տիկին Մանասյանը նշեց, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ աշխատանքը միշտ արդյունավետ ու հետաքրիր է: Առկա խնդիրներից, ի թիվս այլ խնդիրների, կարևորեց կանանց կրթութկան իրավունքը, որը հաճախ խաթարվում է վաղ ամուսնությունների պատճատով:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան հետևյալ լրագրերի մասնակիցները. «Կրթելով իրավապաշտպանների նոր սերունդ» կրթական ծրագրերի ամենաերիտասարդ մասնակից Վարշամ Հարությունյանը, «Կանանց հզորացման ակադեմիայի» շրջանավարտ Տաթևիկ Ներսիսյանը, «Մայրերի և դուստրերի ճամբարի» շահառուներ Եվա Հայրապետյանը և Շուշանիկ Ղազարյան։ Նրանք ներկայացրեցին, թե ինչ ազդեցություն է ունեցել իրենց մասնագիտական և անձնային հմտությունների զարգացման վրա այս ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում տրամադրվել է 10 ենթադրամաշնորհ։ Այսօր ներկայացվեցին այդ ծրագրերը. «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մադլեն Մինասյանը, Կենտրոնական Շիրակ ՏԱԽ ներկայացուցիչ Սոնա Սարգսյանը և «Ձայնն իմ ձեռքերում» նախաձեռնության հեղինակ Լուսինե Հոլիկյանը։
Լիբերալ քաղաքականության ինստիտուն իր խորին երաշտիքն է հայտնում բոլոր համագործակցող կառույցներին և գործընկերներին՝ այս հետաքրքիր և արդյունավետ ծրագրի մաս կազմելու և այս գեղեցիկ օրը մեր հետ կիսելու համար։
—-
Ծրագիրն իրականացվել է 2024թ. նոյեմբերից՝ Embassy of the Netherlands in Armeniaի ֆինանսավորմամբ։