Գործունեություն
Իրազեկ կանայք, իրազեկ հասարակություն

Իրազեկ կանայք, իրազեկ հասարակություն

Ծրագիրն ուղղված էր Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում կանանց և աղջիկների իրավագիտակցության բարձրացմանը և գենդերային հարցերի շուրջ իրազեկմանը։
Այն նպատակ ուներ կանխարգելել գենդերային և ընտանեկան բռնության դեպքերը և նպաստել կանանց իրավունքների պաշտպանությանն՝ ընդլայնելով նրանց սոցիալական կապերն ու վերանայելով հանրության կարծրատիպային մոտեցումները։ Իրականացվել է  10 իրազեկող հանդիպում, որոնց մասնակցել է 155 անձ՝ գրեթե 90%-ը կանայք և աղջիկներ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության, կանանց իրավունքների, ընտանեկան բռնության թեմաները։ 

Խնդիրներ՝

  • Իրավագիտակցության և իրազեկվածության մակարդակի բարձրացում
  • Իրավունքների պաշտպանության միջոցների ներկայացում
  • Գենդերային և ընտանեկան բռնության կանխարգելում

 

Թեմաներ՝

  • Գենդերային հավասարություն
  • Կանանց իրավունքներ ՀՀում
  • Գենդերային և ընտանեկան բռնություն՝ պաշտպանական մեխանիզմներ
  • Աշխարհը փոխած հայտնի կանայք:

Ծրագիրը իրականացվել է համագործակցությամբ հետևյալ գործընկերների հետ՝

  • Վանաձոր՝ Կարիտաս Փոքրիկ Իշխան ԲՀԿ, Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն ՊՈԱԿ, Ընտանիք առանց բռնության ՀԿ
  • Սպիտակ՝ տարածաշրջանային քոլեջ
  • Ստեփանավան՝ տարածաշրջանային քոլեջ
  • Ալավերդի՝ համայնքային սոցիալական աշխատող

Տաշիր՝ Տաշիր+ ՏԱԽ ՀԿ

Արդյունքում. 155 մասնակիցի մոտ բարձրացավ իրազեկվածությունը՝ իրավունքի, պաշտպանական մեխանիզմների ու օրենքների վերաբերյալ, ակտիվ քննարկումներին մասնակցեցին թե՛ կանայք, թե՛ տղամարդի, շատ կանայք իրենց գնահատված զգացին որպես անձնավորություն, լիցքաթափվեցին և ոգեշնչվեցին, թեմաներից ամենաակտիվ քննարկվածը՝ գենդերային հավասարություն, ընտանեկան բռնություն, կարծրատիպեր, մի շարք մասնակիցներ հայտնեցին ցանկություն՝ մասնակցել նմանատիպ հետագա միջոցառումների, կազմավորվեցին նոր կապեր, ամրապնդվեց համայնքային ցանց, որոշ կանայք հաղորդեցին կոնտակտներ՝ հետագա միջոցառումների մասին տեղեկություն ստանալու նպատակով: