Միջոցառումներ
ԼՔԴ 12 հոսքի սաները ներկայացրեցին ավարտական աշխատանքները. օր 2-րդ

ԼՔԴ 12 հոսքի սաները ներկայացրեցին ավարտական աշխատանքները. օր 2-րդ


«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում, մայիսի 29-ին, ավարտական աշխատանքների ներկայացման երկրորդ օրն էր։ Մասնակիցներն ավարտական աշխատանքի համար պատրաստել էին հետազոտական աշխատապքներ ինչպես խմբերով, այնպես էլ անհատական։

Այսօրվա խմբային և անհատական հետազոտական աշխատանքները հետևյալն էին.

• «Ինովացիոն կառավարման մեխանիզմների  կիրարկումը կրթության ոլորտում. համեմատական վերլուծություն»

• «Կրթական համակարգի դերը քննադատական մտածողության զարգացման մեջ»,

• «Կանանց իրավունքների պաշտպանությունը՝ ազգային օրենսդրության և միջազգային պարտավորությունների համատեքստում»,

• «Հայաստանի երրորդ Հանրապետության կազմավորումը. Անկախության հռչակագիրը, ԽՍՀՄ պահպանման փորձերը, Սահմանադրությունը»

Օրվա ավարտին Դպրոցի մասնակիցները  ղեկավարի հետ միասին ամփոփեցին իրենց անցած ճանապարհը, վերհիշեցին դպրոցի հետ կապված լավագույն պահերը և իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին դպրոցին։