Գործունեություն
Մայրերի և դուստրերի ճամբար. օր 3-րդ

Մայրերի և դուստրերի ճամբար. օր 3-րդ

Այսօր ճամբարում նախ մայրերի ապա դուստրերի մոտ բանախոսությամբ հանդես եկավ  Լուսինե Աղաբեկյանը։ Նրա ներկայացրած թեման՝ «Դեռահասների հետ արդյունավետ հաղորդակցության սկզբունքներն ու մոտեցումները», ուղղված էր մասնակից մայրիկներին՝ օգնելու ավելի լավ հասկանալ իրենց դստրերի ներաշխարհն ու հաղորդակցության կարիքները։
Բանախոսությունը ներկայացրեց այն հիմնական գործոնները, որոնք նպաստում են վստահելի և ջերմ մթնոլորտի ձևավորմանը ընտանիքում։ Լուսինե Աղաբեկյանը նաև տվեց գործնական խորհուրդներ՝ ինչպես խուսափել վեճերից, հաղթահարել փոխըմբռնման բացակայությունը և կառուցել փոխհարգանքի ու սիրո վրա հիմնված հարաբերություններ։
Մասնակիցները ակտիվորեն ներգրավվեցին քննարկմանը՝ կիսվելով սեփական փորձառությամբ, մտահոգություններով և հարցերով, ինչը խոսքը դարձրեց ավելի խորքային։
Բանախոսության ավարտին հնչեցին շնորհակալության խոսքեր՝ արտահայտելով խոր գնահատանք՝ թե՛ թեմայի արդիականության, թե՛ մատուցման հստակության և թե՛ հոգատարության համար։

«Մայրեր և դուստրեր» ճամբարի երրորդ օրվա երկրորդ բանախոսը «ԼՔԻ» նախագահ Տաթևիկ Մատինյանն էր, ով աղջիկների հետ անցկացրեց խորացված աշխատանք՝ կիրառելով Personal Canva ինքնաճանաչման գործիքը։
Գործիքի միջոցով աղջիկները հնարավորություն ստացան․
խորությամբ ճանաչել իրենց անձնային աշխարհը,
բացահայտել իրենց ուժեղ և զարգացվող կողմերը,
հստակեցնել իրենց հետաքրքրություններն ու ապագայի պատկերացումները։

Սեմինարի ընթացքում ձևավորվեց բաց ու վստահելի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող էր ինքնարտահայտվել և վերաիմաստավորել իր ներուժը։ Այս գործընթացը ոչ միայն նպաստեց ինքնաճանաչման հմտությունների զարգացմանը, այլ նաև խթանեց վստահություն սեփական ընտրությունների և ուղու նկատմամբ։

Այնուհետև աղջիկների հետ բանախոսությունը շարունակեց Լուսինե Աղաբեկյանը, ով հանդես եկավ հաղորդակցման թեմայով յուրահատուկ և կարևոր ուղղվածությամբ։ Նրա անցկացրած հանդիպումը նպատակ ուներ աջակցել աղջիկներին հասկանալու, թե ինչպես կարելի է արդյունավետ և փոխըմբռնման վրա հիմնված հաղորդակցություն կառուցել մայրիկների հետ։
Բանախոսը խոսեց այն հիմնական խոչընդոտների մասին, որոնք կարող են ի հայտ գալ դեռահասների և ծնողների փոխհարաբերություններում ինչպես նաև ներկայացրեց գործնական մեթոդներ
լսելու և լսելի լինելու,
հարգալից երկխոսություն կառուցելու,
և վեճերը հանգիստ ու հասկացողությամբ հաղթահարելու համար։

Մարդու իմիջը ոչ միայն արտացոլում է նրա անհատականությունն, այլև հանդիսանում է յուրօրինակ այցեքարտ՝ ձևավորելով շրջապատի ընկալումը։ Այն ձևավորվում է արտաքին տեսքի, վարքագծի և հաղորդակցման ոճի համադրությամբ՝ կարողանալով դրական ազդեցություն ունենալ ինչպես անձնական հարաբերությունների, այնպես էլ մասնագիտական առաջընթացի վրա։ Վստահության ձևավորումն ու արդյունավետ համագործակցությունը հաճախ սկսվում են հենց ճիշտ կառուցված իմիջից։

Այս կարևոր թեմային էր նվիրված բանախոսության հերթական հանդիպումը, որի շրջանակում ելույթ ունեցավ ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, սոցիալական գիտությունների թեկնածու, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական և բակալավրի ծրագրերի ղեկավար, «SPRING PR» ընկերության համահիմնադիր և ղեկավար Նվարդ Մելքոնյանը։

Ներկայացնելով «Հանրային կերպարի ձևավորում» թեման՝ բանախոսը վերլուծեց անձնային բրենդի ձևավորման առանցքային գործառույթները, իմիջի տեսակներն ու կառուցվածքը, ինչպես նաև դրա ձևավորման հիմնական ուղիները։ Դասընթացը հագեցած էր տեսական նյութերով և գործնական վարժություններով, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց խորությամբ ընկալել թեման և կապել այն իրենց կյանքի ու կարիերայի հետ։

Ճամբարի եզրափակիչ հատվածը ամփոփեց ԼՔԻ նախագահ Տաթևիկ Մատինյանը։ Իր խոսքում նա անդրադարձավ ճամբարի ընթացքում իրականացված բանակցություններին, թեմատիկ բանախոսություններին, ինչպես նաև կիրառական վարժություններին, որոնք ուղղված էին մասնակիցների ինքնաճանաչման ու զարգացման գործընթացին։

Ճամբարի ընթացքում օգտագործված կարևոր գործիքներից էր Personal Canva-ն։ Այն ինքնաճանաչման ու անձնային բրենդի ձևավորման հզոր միջոց է, որը հնարավորություն է տալիս հստակ պատկերացում կազմել՝ ով ես դու, ինչ ես ներկայացնում և ինչպես ես ցանկանում ներկայանալ աշխարհին։

Այս գործիքի միջոցով մասնակիցները վերլուծեցին իրենց մասնագիտական և անձնական բրենդի հիմնական բաղադրիչները՝ բացահայտելով իրենց ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու առկա սպառնալիքները։ Personal Canva-ն կարելի է համարել իրենց ինքնաճանաչման ճանապարհորդության քարտեզը, որը օգնում է հասկանալ ներկայիս դիրքը և նպատակային շարժման ուղղությունը։

Խմբային աշխատանքները հնարավորություն տվեցին մասնակցիներին համագործակցության միջավայրում փոխանակել գաղափարներ, կիսվել տեսակետներով և ձեռք բերել նոր հայացքներ։ Այս համատեղ ուսումնասիրությունը խթանեց անձնական դաշտի ձևավորման գործընթացը՝ օգնելով յուրաքանչյուրին խորապես դիտարկել սեփական ներուժը և ինքնությունն ավելի լավ ճանաչել: Բանախոսության ավարտին աղջիկները մասնակցեցին մի խորհրդանշական ու հուզիչ պահի․ նրանք գրեցին իրենց երազանքները՝ թղթի վրա նշելով այն նպատակներն ու ձգտումները, որոնց ուզում են հասնել ապագայում։ Այս փոքրիկ, բայց խորությամբ հագեցած գրառումները պահվելու են՝ որպես ապագայի ուղերձներ իրենց իսկ կողմից։ Տարիներ անց, երբ դրանք բացվեն, յուրաքանչյուրն հնարավորություն կունենա հետադարձ հայացք գցել՝ տեսնելու, թե ինչ ճանապարհ է անցել, ինչին է հասել և որքանով են իրականություն դարձել իր երազանքները։ Այս ժեստը դարձավ ինքնաճանաչման և ինքնաշարժառման գեղեցիկ խորհրդանիշ՝ կապելով ներկան ապագայի հետ։

Ճամբարի հանդիսավոր ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ որպես մասնակցության, ակտիվ ներգրավվածության և ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների ճանաչման խորհրդանիշ։ Այս կարևոր պահը ամփոփեց ճամբարի հագեցած ու բովանդակալից ընթացքը՝ մասնակիցների համար դառնալով ոչ միայն հիշարժան հիշողություն, այլ նաև նոր ձեռքբերումների մեկնարկային կետ։