Գործունեություն
Մեկնարկեց մայրերի և դուստրերի ճամբարը

Մեկնարկեց մայրերի և դուստրերի ճամբարը

Մայիսի 23-ին Լիբերալ քաղաքականության ինստիտուտը մեկնարկեց աննախադեպ մի ծրագիր․ «Մայրերի և դուստրերի ճամբարը» մի հարկի ներքո հավաքեց 25 կանանց և նրանց մեծ պոտենցիալ ունեցող դուստրերին։ Երեք օրվա ընթացքում մասնակիցները կհարստացնեն իրենց գիտելիքները հաղորդակցման հմտությունների, պատմություններ պատմելու արվեստի (Storytelling), իմիջի ձևավորման և այլ առանցքային թեմաների շուրջ։

Ճամբարն առանձնահատուկ է նրանով, որ մայրերը և դուստրերը միասին են մասնակցում ծրագրին և դրանով նպաստում են միմյանց անձնային աճին։Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Թիմեն Կաուվենարը։ Փոխդեսպանը կարևոր հաղորդագրություն փոխանցեց մասնակիցներին՝ նշելով, թե որքան է դեսպանատունը կարևորում Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակի հասնելը։ Նա խոսեց նաև Նիդերլանդների փորձի և կանանց իրավունքների համար մղած պայքարի մասին։Այնուհետև ներկաներին ողջունեց Լիբերալ քաղաքականության ինստիուտի նախագահ Տաթևիկ Մատինյանը։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է առաջացել այս գաղափարը, որն է ծրագրի նպատակը և որոնք են ԼՔԻ-ի հետագա քայլերը։ Նա մասնավորապես նշեց, որ ճամբարի գլխավոր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ մայրերը ոգեշնչում և աջակցում են իրենց դստերը դառնալու հզոր անհատներ և հաջողակ մասնագետներ` իրենց ընտրած ոլորտում։

Բացման արարողությանը հաջորդեց Մայրերի ու դուստրերի լուսանկարահանման սեսիան։ Այս սեսիային զուգայեռ ընթանում էր նաև «Հայկական զարդարվեստ» խորագրով գործնական աշխատանք, որի ընթացում մասնակիցները ծանոթացան հայկական զարդարվեստի որոշ նյուանսների և իրենց հագուստի վրա իրենց իսկ ձեռքերով դաջեցին հայկականը...   

—-
Ծրագիրն իրականացվում է Embassy of the Netherlands in Armeniaի աջակցությամբ: