«Հզորացնելով Սյունիքի առաջնորդող կանանց» առցանց դասընթաց
Էկո-երիտասարդություն» ՀԿ-ն հաջողությամբ իրականացրեց «Հզորացնելով Սյունիքի առաջնորդող կանանց» ծրագիրը՝ ներառելով Սյունիքի մարզի ավագանու կին անդամներին։
Դասընթացների և մենթորական հանդիպումների շնորհիվ մասնակիցները զարգացրին իրենց առաջնորդական և կազմակերպչական հմտությունները, ընդլայնեցին քաղաքական մասնակցության կարողությունները և ձևավորեցին համագործակցային ցանցեր՝ ապագա նախաձեռնությունների համար։
Ծրագիրը խթանեց կանանց ներգրավվածությունը համայնքային կառավարման գործընթացներում՝ դրանով հիմք դնելով ավելի մասնակցային և սեռահավասար տեղական ինքնակառավարման համար։
«Էկո-երիտասարդություն» ՀԿ-ի «Հզորացնելով Սյունիքի առաջնորդող կանանց» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ: