Միջոցառումներ
Ի՞նչի շուրջ էին երեք օր շարունակ բանավիճում ԼՔԴ֊ում

Ի՞նչի շուրջ էին երեք օր շարունակ բանավիճում ԼՔԴ֊ում

«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում ապրիլի 29-ին եռօրյա բանավեճի առաջին օրն էր։ Խմբերի բանավեճի թեման էր «Հայաստանի անդամակցությունը ԲՌԻՔՍ-ին կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության մեխանիզմների ձևավորմանը»։

Բանավեճի ընթացքում թիմերը բաժանվել էին երկու ճամբարների՝ կողմ ճամբարը, որը ներկայացնում էր, թե ինչ առավելություններ և նոր հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի Հանրապետության առջև՝ ԲՌԻՔՍ-ին անդամակցության դեպքում, և դեմ թիմը, որի ներկայացուցիչները ցույց էին տալիս հնարավոր վտանգներն ու ռիսկերը։

Խաղի ավարտին, բանավեճը գնահատող ժյուրին ներկայացրեց իր դիտարկումներն ու գնահատականները խաղի թիմերի վերաբերյալ, որից հետո բանավեճում հաղթանակ տարած թիմի անդամները ստացան իրենց մրցանակները։

Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին ևս ԼՔԴ հարկի տակ բանավեճ էր։
Խմբերի բանավեճերի թեմաններն էին ՝ «Կանայք պետք է ծառայեն» և «Տարածաշրջանային կայունության և խաղաղության սպառնալիքները վերացնելու նպատակով ԱՄՆ֊ն պետք է հարված հասցնի Իրանին»։

Բանավեճերի ընթացքում մասնակիցները բաժանվել էին կողմ և դեմ  թիմերի, որոնք միտված էին ապացուցելու առաջարկվող թեմաների առավելություններն ու նոր հնարավորությունները, և դեմ թիմը, որի ներկայացուցիչները ցույց էին տալիս հնարավոր վտանգներն ու ռիսկերը։

Բանավեճի ավարտին ժյուրիի անդամները ներկայացրեցին իրենց գնահատականները, արեցին դատողությունները թիմերի խաղի վերաբերյալ, և ընտրեցին հաղթող թիմին։ Խաղի վերջում «Լիբերալ քաղաքականության դպրոց»-ի կողմից հաղթող թիմերին տրվեցին խրախուսական  մրցանակները։