Skip to content
Facebook
Twitter
Instagram
Youtube
info@liberalinstitute.am
Yerevan, Armenia
Գլխավոր
Մեր մասին
Նորություններ
Հետադարձ կապ
Հայտարարություններ
Ինստիտուտ
Ծրագրեր
Գործունեություն
Կանանց ակադեմիա
Մայրերի և դուստրերի ճամբար
Հրապարակումներ
Տեսադարան
Դպրոց
Պատմություն
Միջոցառումներ
Բանախոսներ
Շրջանավարտներ
Գործունեություն
29 Ապրիլի, 2025
Եզդի կանանց զորեղացման ճանապարհին
Ապրիլի 26-ին Երասխահուն գյուղում «Շամս» մարդասիրական ՀԿ-ն «Եզդի կանանց
զորեղացման ճանապարհին» ծրագրի շրջանակներում անցկացրեց դասընթաց 27 եզդի կանանց
հետ:
Դասընթացը անցկացրեց համայնքի զարգացման մասնագետ և հոգեբան Նարինե
Մանուկյանը` եզդի կանանց հետ խոսելով կանանց իրավունքների, ընտանեկան բռնության,
վաղ ամուսնությունների հիմնախնդրի և դրա լուծումների, կրթություն և կարիերայի
հնարավորությունների, փոքրամասնությունների առաջնորդության զարգացման և
քաղաքացիական մասնակցություն և որոշումների կայացման գործընթացների թեմայով:
«Եզդի կանանց զորեղացման ճանապարհին» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում
է «Շամս» մարդասիրական ՀԿ-ի կողմից 2025 թվականի Ապրիլ-Մայիս ամիսներին Լիբերալ
քաղաքականության ինստիտուտի «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին
Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների
Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Ծրագիրը խթան կհանդիսանա նոր կապերի և
համագործակցությունների ստեղծման և ամրապնդման համար։ Այն կնպաստի քաղաքացիական
ոլորտի շարունակական և անընդհատ զարգացմանը՝ այդպիսով ամրապնդելով
ժողովորդավարությունն ու օրենքի գերակայությունը Հայաստանում։
Flora Vardanyan
0
Tags :
ենթադրամաշնորհ
Գրառումների նավարկումը
«Ուժեղ կանանց պատմություններ» մրցույթի ամփոփում
«Ձայնն իմ ձեռքերում». 10-րդ ենթադրամաշնորհի տրամադրում